Գրոբի հարձակում
| ECO | A00 |
|---|---|
| Անվանում ի պատիվ | Հենրի Գրոբ, Ջենովա, Կառլ Ահլհաուզեն և Սամպերդարենա |
| FEN | rnbqkbnr/pppppppp/8/8/6P1/8/PPPPPP1P/RNBQKBNR b |
| Stack Exchange | chess.stackexchange.com/tags/grob |
Գրոբի հարձակում, հայտնի որպես Գրոբի սկզբնախաղ, շախմատային սկզբնախաղ, որը սկսվում է 1. g2-g4 քայլով, իր տեսակով համարվում է կողային սկզբնախաղ։
Սկզբնախաղն իր անունը ստացել է շվեյցարացի շախմատիստ Հենրի Գրոբի անունով, որը հաճախ է կիրառել այն։
Սկզբնախաղը նման է Սոկոլսկու սկզբնախաղին, սակայն լուրջ թուլացնում է արքայական թևի զինվորային կառուցվածքը։ Բացի այդ, թերություն է համարվում կենտրոնը հակառակորդին հանձնելը (շախմատային ուսումնական գրքերում կենտրոնը համարվում է խաղի սկզբում կարևոր ռազմավարական դաշտ) և անկյունագծի բացումը, որի պատճառով անուշադրության դեպքում հնարավոր է երկրորդ քայլով հիմար մատ ստանալ։ 1.g4 քայլով սպիտակը գրավում է տարածք սևերի արքայական թևում և պատրաստվում է տեղադրել սպիտակադաշտ փիղը g2 դաշտում՝ ստեղծելով ճնշում մեծ անկյունագծում։ Սա թույլ է տալիս սպիտակներին հարձակվել սևի b7 զինվորի վրա[1]։ Համաձայն համակարգչային վերլուծության՝ սա ամենավատ սկզբնախաղերից է սպիտակների համար։
Գրոբի հարձակումն ընկալվում է որպես «սխալ» մեկնարկ և լուրջ մրցաշարերում բավականին հազվադեպ է կիրառվում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս սկզբնախաղով խաղացած առաջին պարտիաները վերագրվում են 19-րդ դարի վերջերին։ Հետագայում Սավելի Տարտակովերը, երբեմն, միաժամանակյա խաղի սեանսների ժամանակ իր խաղերը սկսել է այս սկզբնախաղով։ Հենրի Գրոբը, որի անունով հետագայում կոչվել է սկզբնախաղը, բավականին խորը ուսումնասիրել այն և նամակագրությամբ խաղացել մի քանի տասնյակ խաղեր։
1978 թվականին Գրոբի հարձակումուվ հայկական ծագմամբ անգլիացի շախմատիստ և շախմատային գրքերի հեղինակ, միջազգային վարպետ Մայքլ Բասմանը հաղթել է անգլիացի գրոսմայստեր, շախմատային խնդիրների լուծման աշխարհի եռակի չեմպիոն Ջոն Նաննին[2]։
2005 թվականին Կանզասում տեղի ունեցած «Շախմատ հանուն խաղաղության» միջազգային նախաձեռնության շրջանակներում նախկին Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովը Անատոլի Կարպովի և Յուդիթ Պոլգարի ընկերական խաղում կատարել է հանդիսավոր առաջին քայլը՝ 1.g4: Նման դեպքերում խաղացողները կարող են ուղղել հանդիսավոր քայլերը, որոնք իրենց դուր չեն գալիս, սակայն Գորբաչովը պահանջել է, որ Կարպովը շարունակի խաղն այդ մեկնարկով։ Նախկին նախագահը նշել է, որ ցանկանում է «որոշ դժվարություններ ստեղծել ավագ խաղացողի համար»[3][4]։
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1. …d7-d5 2. Փf1-g2 c7-c6. 3. g4-g5
- 1. …d7-d5 2. Փf1-g2 Փc8:g4 3. c2-c4 ֊Ֆրիցի գամբիտ
- 1. …d7-d5 2. Փf1-g2 Փc8:g4 3. c2-c4 d5-d4֊Ռոմֆորդի հակագամբիտ[5].
- 4. Փg2:b7 Кb8-d7 5. Փb7:a8 Թd8:a8 հնարավոր շարունակություն
1. g2-g4 քայլից հետո սպիտակները կարող են հիմար մատ ստանալ, եթե սխալ խաղան։
- 1. …e7-e5 2. f2-f3 Թd8-h4#
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Basman, Michael (1991). The Killer Grob. Cadogan. ISBN 0-08-037131-0.
- Wall, Bill (1988). Grob's Attack. Chess Enterprises. ISBN 0-931462-86-X.
- Dunnington, Angus (2000). Winning Unorthodox Openings. Everyman Chess. ISBN 978-1-85744-285-4.
- Schiller, Eric (2002). Unorthodox Chess Openings (Second ed.). Cardoza. pp. 201–210. ISBN 1-58042-072-9.
- Bloodgood, Claude (1976). The Tactical Grob. Chess. Archived from the original on 2008-07-01. Retrieved 2008-06-30.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Дебют Гроба
- ↑ Basman-Nunn, Oxford 1978
- ↑ «Chess for Peace – with Mikhail Gorbachev». 2005 թ․ նոյեմբերի 2.
- ↑ «Gorbachev supports Chess for Peace initiative».
- ↑ «A00: Grob, Romford counter-gambit — 365Chess.com». Արխիվացված օրիգինալից 2021-05-15-ին. Վերցված է 2020-07-06-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 34 (օգնություն)
