Գրյունֆելդի պաշտպանություն
![]() | |
ECO | D70–D99 |
Մասն է | Թագավորի հնդկական պաշտպանությունը |
Անվանում ի պատիվ | Էռնստ Գրյունֆելդ |
Stack Exchange | chess.stackexchange.com/tags/grunfeld-defense |
Գրյունֆելդի պաշտպանություն, շախմատային սկզբնախաղ, որը սկսվում է
1. d2-d4 Кg8-f6
2. c2-c4 g7-g6
3. Кb1-c3 d7-d5 քայլերով[1]։ Իր տեսակով համարվում է կիսափակ սկզբնախաղ, մրցաշարային պրակտիկայում հայտնվել է ավստրիացի գրոսմայստեր Էռնստ Գրյունֆելդի կողմից՝ 1922 թվականին Ալբերտ Բեկերի դեմ խաղի 4-րդ պարտիայում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրյունֆելդի պաշտպանությունը ստեղծվել է Ալյոխինի պաշտպանության առաջացումից մեկ տարի անց և շատ նմանություն ունի դրա հետ[3]։ Երկու սկզբնախաղերում էլ սևերը ստիպում են սպիտակ զինվորին հարձակվել ձիու վրա, այնուհետև զիջում են կենտրոնը։ Սակայն նրանք արագորեն սկսում են հակագրոհել կենտրոնական դաշտերին։
1920-ականներին առաջացած այդ պաշտպանությունը չէր համապատասխանում այն ժամանակվա շախմատային ընդունված կանոններին, ինչի պատճառով տեսաբանները պահանջում էին դրա հերքումը։ Այն հերքելու առաջին փորձը հետևյալ շարունակությունն էր՝ 4. cxd5 Ձxd5 5. e4 Ձxc3 6. bxc3։
Սպիտակների առավելությունը այս շարունակությունից հետո ակնհայտ էր համարվում, սակայն սևերն էլ չունեին նկատելի թուլություններ, ինչը նրանց հնարավորություն էր տալիս զարգացնել ֆիգուրները և սկսել հակագրոհ։
Սպիտակների համար առաջին տարբերակներից մեկը արքայական ձիու զարգացումն էր f3 դաշտում, սակայն սևերը հավասարեցնում էին խաղը Փc8-g4-f3 հնարավոր տեղաշարժերի շնորհիվ։ 1936 թվականին Նոթինգհեմում կայացած Վիդմար֊Ալյոխին խաղում սպիտակները կիրառել են այդ պլանը, սակայն չեն կարողացան ստանալ առավելություն։
Սակայն սկզբնախաղը հետագայում ուսումնասիրվել է, մշակվել և օգտագործվել տարբեր շախմատիստների կողմից։ Տասը տարի անց պարզ է դարձել, որ սպիտակները նախ պետք է զարգացնել արքայական փիղը c4 դաշտում, ապա ձին տեղափոխել e2 դաշտ, ինչը թույլ էր տալիս սպիտակներին պահպանել կենտրոնական զինվորները։ Այդ պլանը 1950-ականներին սպիտակներով հաջողությամբ կիրառել է Դավիդ Բրոնշտեյնը, իսկ ավելի ուշ՝ երբ հայտնաբերվել է ակտիվ պլան՝ f2-f4-f5 զինվորի առաջխաղացմամբ՝ Բորիս Սպասկին և Էֆիմ Գելերը։
Երբ պարզ է դարձել, որ կենտրոնական դաշտերը զինվորներով գրավումը սպիտակներին էական առավելություն չի տալիս, շարունակվել է այլ եղանակներ մշակվել կենտրոնական զինվորային կառուցվածք ստեղծելու համար։
1933 թվականին Ռագոզին֊Ռոմանովսկի խաղում սպիտակները ստեղծել են կենտրոնական զինվորային կառուցվածք առանց ձիերի փոխանակումների և ստացել խաղաքարեր զարգացման առավելություն՝ 4. Ձf3 Փg7 5. Թb3! dc 6. Թxc4 0-0 7. e4։ Երկար ժամանակ այդ տարբերակը համարվում էր շահավետ սպիտակների համար։
1940-ականների վերջում Վասիլի Սմիսլովը գտել է սևերով խաղի համար համապատասխան պլան, որը կապված էր Ձf6-d7-b6 տեղաշարժ հետ։ Այդ քայլերի արդյունքում ստացվող դիրքը բազմիցս ուսումնասիրվել է և համարվել ընդունելի տարբերակ սևերի համար։
Հետագայում հայտնաբերվել են այլ տարբերակներ Ռագոզինի համակարգին դիմակայելու համար, որը հետագայում ստացել է «ռուսական համակարգ» անվանումը։
Գրյունֆելդի պաշտպանության մշակման գործում հսկայական դեր են խաղացել խորհրդային շախմատիստներ Մ. Բոտվիննիկը, Վ. Սմիսլովը, Ի. Բոլեսլավսկին, Վ․ Սիմագինը, Ս. Ֆլորը, հայ շախմատիստ Ա․Նադանյանը[4] [5]ինչպես նաև Ռ. Ֆիշերը, Մ. Էյվեն և ուրիշներ։
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 4. c4хd5 Ձf6хd5 5. e2-e4 Ձd5хc3 6. b2хc3 Փf8-g7 (6. … c7-c5) 7. Փf1-c4 (7. Փf1-b5+) c7-c5 8. Ձg1-e2!֊հիմնական տարբերակ
- 8. … c5хd4 9. c3xd4 Ձb8-c6 10. Փc1-e3 0-0 (10. … b7-b5, 10. … Թd8-a5+) 11. 0-0 ֊Ալյոխինի տարբերակ
- 8. … 0-0 9. 0-0֊Բոտվիննիկի տարբերակ
- 7. … 0-0 8. Ձg1-e2֊Սիմագինի տարբերակ
- 5. Ձс3-а4 ֊Նադանյանի տարբերակ
- 4. c4хd5 Ձf6хd5 5. e2-e4 Ձd5хc3 6. b2хc3 c7-c5 7 Ձg1-f3 Փf8-g7 8 Նb1 շատ տարածված տարբերակ . Օրինակ՝ 8.. 0-0 9 Փe2 cd4 10 cd Թa5 11Cd2 Թa2֊ Գելֆանդ-Խալիֆմանի տարբերակ
- 4. Թd1-b3 (4. Թd1-a4+)֊ ռուսական համակարգ
- 4. Ձg1-f3 Փf8-g7 5. Թd1-a4+ (5. c4xd5 Ձf6xd5 6. Թd1-a4+)֊Ֆլորի տարբերակ
- 4. Ձg1-f3 Փf8-g7 5. Թd1-b3 d5xc4 6. Թb3xc4 0-0 7. e2-e4 c7-c6֊Բոլեսլավսկու տարբերակ
- 7. … Փc8-g4 8. Փc1-e3 Ձf6-d7֊ Սմիսլովի տարբերակ
- 7. … Ձb8-c6
- 7. … Ձb8-a6֊Ռագոզինի տարբերակ
- 7. … a7-a6 8. Թd1-b3 b7-b5 9. e4-e5֊Հունգարական տարբերակ
- Սպիտակների թագուհու փղի վաղ զարգացման համակարգ
- 4. Փc1-f4 Փf8-g7
- 4. Փc1-g5 Ձf6-e4!
- 4. Ձg1-f3 Փf8-g7 5. Փc1-g5 Ձf6-e4
- 4. Ձg1-f3 Փf8-g7 5. e2-e3 ֊Փակ համակարգ
- 5. … c7-c6֊Շլեխտերի տարբերակ
- 5. … 0-0 ֊Բոտվիննիկ տարբերակ
- 5. … 0-0 6. b2-b4֊Մակոգոնովի տարբերակ
- 5. … 0-0 6. c4xd5 Ձf6xd5 7. Փf1-c4֊Կերեսի տարբերակ
- 5. c4xd5 Ձf6xd5 6. Փc1-d2 0-0 7. Նa1-c1 Ձd5-b6֊Սմիսլովի տարբերակ
- 3. g2-g3 d7-d5 4. Փf1-g2 Փf8-g7֊Սպիտակների արքայական փղի կողային (g2 դաշտով) զարգացման համակարգ
- 5. c4xd5 Ձf6xd5
- 5. Ձg1-f3 0-0 6. c4xd5 Ձf6xd5 7. 0-0
- 5. Ձg1-f3 0-0 6. 0-0
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ботвинник М. М., Эстрин Я. Б. Защита Грюнфельда. — М.: Физкультура и спорт, 1979. — 271 с. — (Теория дебютов). — 100 000 экз.
- Ежегодник «New in Chess», Нидерланды, 45/1997; 51/1999.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Администратор. «Защита Грюнфельда в шахматах». xchess.ru (ռուսերեն). Վերցված է 2024-12-07-ին.
- ↑ «ЭРНСТ ГРЮНФЕЛЬД». Федерация шахмат России (ռուսերեն). Վերցված է 2024-12-07-ին.
- ↑ Серго: (2019-08-20). «Защита Грюнфельда за черных и за белых: видеоуроки и партии» (ռուսերեն). Վերցված է 2024-12-07-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 19». ArmenLur (անգլերեն). Վերցված է 2024-12-07-ին.
- ↑ «Книга "Мои шахматы" международного мастера Ашота Наданяна презентована в Ереване». newsarmenia.am (ռուսերեն). 2013-11-04. Վերցված է 2024-12-07-ին.