Գրիջ Մբոկ Բաթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիջ Մբոկ Բաթի
ֆր.՝ Griedge Mbock Bathy Nka
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 26, 1995(1995-02-26)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Բրեստ
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 64 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Գրիջ Յինդա Կոլեթ Մբոկ Բաթի Նկա (ֆր.՝ Griedge Yinda Colette Mbock Bathy Nka[2], փետրվարի 26, 1995(1995-02-26)[1], Բրեստ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը խաղում է Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի առաջնության (Կանանց դիվիզիոն 1) Օլիմպիկ Լիոն կանանց ֆուտբոլային ակումբում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մբոկ Բաթին ծնվել է Բրեստում, Բրիտանի, կամերունյան ծագմամբ ընտանիքում։ Որպես կենտրոնական պաշտպան նա 2010 թվականին միացել է Stade Briochin -ին, որը 2011 թվականին միավորվել է En Avant de Guingamp -ի հետ։ Guingamp -ի հետ չորս մրցաշրջանից հետո նա չորս տարվա պայմանագրով տեղափոխվել է Ֆրանսիայի գործող չեմպիոն Լիոն կանանց ՖԱ[3]։

Ֆրանսիայի Մ-17 հավաքականում Մբոկ Բաթին մասնակցել է ՖԻՖԱ-ի Մ-17 աշխարհի գավաթի խաղերին։ Նա ճանաչվել է ՖԻՖԱ-ի մրցաշրջանի ֆուտբոլիստ այն բանից հետո, երբ Ֆրանսիան եզրափակիչ խաղում հաղթեց Հյուսիսային Կորեայի կանանց հավաքականին տասնմեկ մետրանոց հարվածներով, դա նշելով պարային անմոռանալի շարժումներով[4]։

ՈՒԵՖԱ-ի Մ-19 2013 թվականի առաջնությունում Մբոկ Բաթին չի մասնակցել եզրափակչին կիսաեզրափակիչ խաղում դուրս մնալու արդյունքում։ Եզրափակիչ խաղում Ֆրանսիան պարտության է մատնել Անգլիայի կանանց հավաքականին 2–0 հաշվով ավելացրած ժամանակից հետո[5]։

2013 թվականի նոյեմբերին նա Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային ավագների հավաքականում իր առաջնախաղն է ունեցել Բուլղարիայի կանանց հավաքականի հետ խաղում՝ հաղթելով 10–0 հաշվով։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիոն

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա
  • SheBelieves Cup. Հաղթող 2017

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միության Կանանց դիվիզիոն 1-ի տարվա երիտասարդ ֆուտբոլիստ. 2015–16

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. (անգլերեն)«List of Players - France» (PDF). fifa.com. 31 Mai 2015. էջ 11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «Press Release». Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  4. «France's Mbock Bathy ready to lead the dance». FIFA. 2014 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. «2013: Sandie Toletti». UEFA. 2013 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիջ Մբոկ Բաթի» հոդվածին։