Գրիպսհոլմի առյուծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիպսհոլմի առյուծ
Տեսակխրտվիլակ և համացանցային մեմ
Ցեղատեսակառյուծ
Սատկելու վայրՍտոկհոլմ
Երկիր Շվեդիա
Հայտնի էանհաջող խրտվիլակով

Գրիպսհոլմի առյուծ կամ Գրիպսհոլմ ամրոցի առյուծ, տաքսիդերմիայի հայտնի և վատ օրինակ է Շվեդիայի Գրիպսհոլմ ամրոցի թանգարանում։ Առյուծը վատ լցոնված է և ունի զավեշտալի դեֆորմացված դեմք[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1731 թվականին Ալժիրի բեյը Շվեդիայի թագավոր Ֆրեդրիկ I-ին է նվիրել առյուծ՝ Սկանդինավիայում հայտնված առաջին առյուծներից մեկը[2]։ Առյուծը պահվել է Ստոկհոլմի Յուրգարդենի թագավորական խաղային այգում գտնվող վանդակում[3]։ Սատկելուց մի քանի տարի հետո առյուծի կաշին և ոսկորները ուղարկել են տաքսիդերմիստի, որ այդ մնացորդներից հավաքի առյուծի խրտվիլակը։ Տաքսիսդերմիստը նախկինում կենդանի առյուծ չի տեսել և չի պատկերացրել, թե ինչ տեսք ունի առյուծը[4]։ Արդյունքում առյուծի խրտվիլակը ստացվել է անատոմիական առումով ոչ ճշգրիտ՝ նկատելի վատ մոդելավորված դեմքով։

21-րդ դարում վատ լցոնված առյուծի խրտվիլակը շատ է հիշատակվել սոցիալական ցանցերում, նա ունի իր ֆեյսբուքյան էջը, բազմաթիվ երկրպագուներ, ինչը խթանում է Գրիպշոլմ ամրոցի թանգարանի այցելությունները[3][5][6][7][8][9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hilariously Bad Lion Taxidermy». Buzzfeed. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  2. «Le lion empaillé de Gripsholm». La Boite Verte. 2011 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  3. 3,0 3,1 «The Lion of Gripsholm Castle». Atlas Obscura (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 3-ին.
  4. «The Greatest Castles in Sweden: Uncovering Magical Swedish Castles». Exploring Castles. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  5. «Bad taxidermy: The lion at the castle of Gripsholm». Doobybrain. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  6. «The lion of Gripsholm's castle». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  7. «The stuffed lion of Gripsholm's Castle». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  8. «18th Century Taxidermy Unkind to Noble Lion». 2011 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  9. «The Lion of Gripsholm Castle». Mentalfloss. 2011 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  10. «Lejonet på Gripsholms Slott». Facebook. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.