Գրիո
| Տեսակ | կերակուր |
|---|---|
| Առաջացման երկիր | |
Գրիո (ֆրանսերեն՝ griot, հայիթ․ կրեոլ․՝ griyo, նաև grillots[1]), Հայիթիի խոհանոցի ուտեստ, բաղկացած է խոզի թևակից, որը մարինացվում է ցիտրուսային հյութի մեջ, շոգեխաշվում, որից հետո տապակվում: Սովորաբար մատուցում են խնջույքների ժամանակ[1]: Ոմանք գրիոն դիրի ակ պվա վուջի հետ (diri ak pwa wouj, կարմիր լոբի և բրինձ) համարում են Հայիթիի ազգային ուտեստ[2][3]:
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիոն սովորաբար պատրաստում են խոզի թևակից: Միսը սկզբից լվանում են, որից հետո դնում են ցիտրուսային հյութերի խառնուրդի մեջ (նարինջ, կիտրոն, լայմ) բուրավետ դարձնելու համար[4]: Ցիտրուսային հյութերի մեջ թաթախելուց հետո միսը մարինեցնում են էպիս համեմունքների մեջ, որը իրենից ներկայացնում է հայիթյան բույսերի, բանջարեղենների և համեմունքների խառնուրդ: Հետո միսը կամ շոգեխաշում են, կամ տապակում ջեռոցում մինչև դառնա փափուկ: Ստացված խոհարարական հեղուկը օգտագործվում է սոուս տի-մալիս (sòs ti-malis) հայտնի թանձրուկի պատրաստման համար[5]: Վերջապես, միսը տապակվում է մեծ քանակությամբ ձեթի մեջ մինչև ոսկե-շականակագույն դառնալը և խրթխթրան կեղև ունենալը: Գրիոն հաճախ մատուցվում է խորտիկով՝ մարինացված կաղամբից, գազարից, բուլղարական պղպեղից կամ չիլի պղպեղից, ինպես նաև բրնձից կամ տոստոնեսից պատրաստված աղցանով:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Yurnet-Thomas, Mirta (2002). A Taste of Haiti. New York: Hippocrene Books. ISBN 9780781809276.
- ↑ Olaechea, Carlos (2016 թ․ օգոստոսի 17). «Six Haitian Staples and Specialities to Try». Eater. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Barzey, Ursula (2018 թ․ դեկտեմբերի 5). «Discover The National Dishes Of The Caribbean». Caribbean & Co. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Schwarz, Timothy (2015). «Food Distribution, Production, and Consumption in Haiti» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Ménager, Mona Cassion (2005). Fine Haitian Cuisine. United States: Educa Vision. էջ 62. ISBN 9781584322566.