Գրիշա Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիշա Մարգարյան
Դիմանկար
Ծնվել է1929
ԾննդավայրԼիճք, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1991
Մահվան վայրԵրևան
ԳերեզմանԵրևան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունշինարարություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Գրիշա Սարգսի Մարգարյան 1929, Լիճք, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1991, Երևան), հայ խորհրդային շինարար, ՀԽՍՀ վաստակավոր շինարար, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1981)[1], ԽՍՀՄ XI գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր և Երևանի պատվավոր քաղաքացի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիշա Մարգարյանը ծնվել է 1929 թվականին, Լիճք գյուղում (Հայկական ԽՍՀ Մարտունու շրջան, այժմ՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ) [2]։

14 տարեկանից աշխատել է գյուղի կոլտնտեսությունում՝ որպես դաշտավար[3]։ 1946 թվականին, 17 տարեկանում, Գրիշա Մարգաարյանը պարգևատրվել է «Աշխատանքային արիություն» մեդալով։ 1949 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ 6 ամիս սովորել է Քանաքեռի Ալյումինի գործարանին կից արհեստագործական ուսումնարանում՝ ստանալով շինարարի մասնագիտություն։ Մարգարյանը գերազանց ավարտել և ընդունվել է աշխատանքի «Երարդշին» տրեստի շինարարական կազմակերպությունում։ 1956 թվականին, Մարգարյանը ստացել է միջնակարգ կրթություն:[2] 1967-70 թվականներին սովորել և ավարտել է Երևանի մաքսիզմ-լենինիզմի համալսարանը՝ ստանալով քաղկրթություն։ 1959 թվականին դարձել է ԽՄԿԿ անդամ[4][3]։

Որպես շինարար, Գրիշա Մարգարյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է Քանաքեռի այլումինի գործարանում։ Սկզբում դարձել է 14 հոգուց բաղկացած երիտասարդ կոմերիտականների բրիգադի բրիգադավար։ Բրիգադը զբաղվելով ծեփագործությամբ և այլ աշխատանքներով հասել է բարձր ցուցանիշների[2]։ Շինարարությունում Մարգարյանը բարձրացրել է իր կարգը՝ ստանալով վարպետի որակավորում[2]։

1960 թվականին «Երարդշին» տրեստի № 31 շինվարչությունում ստեղծել և ղեկավարել է 18 շինարարներից բաղկացած բրիգադ[3]։ 1971 թվականից Մարգարյանի բրիգադը սկսել է աշխատել կոլեկտիվ կապալի զլոբինյան մեթոդով՝ կայուն և գերազանց որակով կատարելով արտադրական առաջադրանքներն ու պարտավորվածությունները։ Բրիգադն առանձնացել է կարգապահությամբ և պատասխանատվությամբ[5]։ Նրա բրիգադը մեկուկես ամսում կատարել է առաջադրանք, որը պլանավորված էր կատարել մեկ տարում։ Արդյունքում, տասներորդ հնգամյակում նախատեսված առաջադրանքները կատարվել է նախատեսված ժամանակից շուտ, երեք տարվա փոխարեն՝ չորս ամսում։ Այդ տարիներին Մարգարյանի բրիգադը աշխատանքի արտադրողականությունը բարձրացրել է շուրջ 41 %[6]։ 1981 թվականին, 9 ամսվա համար հաստատված տարեկան պլանը կատարելուց հետո, բրիգադը անցում է կատարել աշխատանքային կազմակերպման ինտեգրված համակարգ[4]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանով, 1981 թվականի մարտի 19-ին, տասներորդ հնգամյա ծրագրի և սոցիալիստական պարտավորությունների կատարման գործում ձեռք բերված ակնառու հաջողությունների համար, Գրիշա Մարգարյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ ստանալով Լենինի և ոսկե «Մուրճ և մանգաղ» շքանշաններ[2]։

Գրիշա Մարգարյանը նաև զբաղվել է հասարակական աշխատանքով։ Ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի XI գումարման դեպուտատ Երևանի №  734 ընտրական տեղամասում[7]։ Եղել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Միության Խորհրդի շինարարության և շինանյութերի արդյունաբերության հանձնաժողովի անդամ[3]։ Մարգարյանը նաև եղել է ԽՄԿԿ XXVII գումարման , Հայաստանի Կոմկուսի կենտկոմի XXI, XXV և XXVI համագումարների պատգամավոր[4]։

Գրիշա Մարգարյան - ներդրված ռացիոնալացման ինը առաջարկների հեղինակ՝ ընդհանուր 25 հազար ռուբլի տնտեսական արդյունավետությամբ։ 1967 թվականին Գրիշա Մարգարյանը արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր շինարարի կոչման[4]։ 1984 թվականին շնորհվել է Երևան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում[8]։

Գրիշա Մարգարյանը վախճանվել է 1991 թվականին։ Հուղարկավորվել է Երևանի Քանաքեռի գերեզմանատանը[9]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1981 թվականի մարտի 19-ի հրաման, Լենինի շքանշան և «Մուրճ և մանգաղ» մեդալ)- տասներորդ հնգամյա ծրագրի և սոցիալիստական պարտավորությունների կատարման գործում ձեռք բերված ակնառու հաջողությունների համար) [10]։
  • Լենինի շքանշան (5.04.1971)[10]:
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (28.02.1974)[10]:
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ (1946)[2]։
  • «Աշխատանքային տարբերության համար» մեդալ (11.08.1966)[10]:
  • Հայկական ԽՍՀ վաստակավոր շինարար [11]։
  • Երևանի պատվավոր քաղաքացի (1984)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / Амбарцумян, Виктор Амазаспович. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 667. — 688 с.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Герои одиннадцатой пятилетки, 1982, էջ 325
  3. 3,0 3,1 3,2 3,3 Депутаты Верховного Совета СССР, 1984, էջ 271
  4. 4,0 4,1 4,2 4,3 Герои одиннадцатой пятилетки, 1982, էջ 331
  5. Герои одиннадцатой пятилетки, 1982, էջ 325—326
  6. Герои одиннадцатой пятилетки, 1982, էջ 330
  7. «Депутаты Верховного Совета СССР XI-го созыва»։ Справочник по истории Коммунистической партии и Советского Союза։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-28-ին։ Վերցված է 2017-07-05 
  8. «Почетные граждане города Еревана»։ Мэрия Еревана։ Վերցված է 2017-07-05 
  9. «Гриша Саркисович Маркарян»։ hush.am։ Վերցված է 2017-07-05 
  10. 10,0 10,1 10,2 10,3  Գրիշա Մարգարյան «Երկրի հերոսներ» կայքում
  11. Герои одиннадцатой пятилетки, 1982, էջ 324

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]