Գրիշա Աղաջանյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիշա Երվանդի Աղաջանյան
1959 հոկտեմբերի 20 - անհայտ
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ղազանչի, Մարտակերտի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Գրիշա Աղաջանյան (20 հոկտեմբերի, 1959, Ղազանչի, Մարտակերտի շրջան - անհայտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիշա Աղաջանյանը ծնվել է 1959 թ. հոկտեմբերի 20-ին Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում Լենինգրադ քաղաքում։ Զորացրվելուց հետո բնակություն է հաստատել Ստեփանակերտ քաղաքում և որպես բանվոր աշխատել Ղարմետաքսկոմբինատում, այնուհետև՝ գինեգործարանում։ Մասնակցել է Ջանհասանի, Կարմիր Շուկայի, Շուշիի, Ասկերանի և Մարտակերտի շրջանների համար մղված մարտերին։ Անհայտ կորել է 1992 թ. օգոստոսի 18-ին Մարտակերտի շրջանի Ալաշանի տեղամասում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]