Jump to content

Գրիշայի գրքերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիշայի գրքերը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԵֆրեմ Պրուժանսկի
ԵրաժշտությունՄիրոսլավ Սկորիկ
ՕպերատորԱնատոլի Գավրիլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ
Տևողություն545 s
Թվական1979

«Գրիշայի գրքերը» (ռուս.՝ «Гришкины книжки»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1979 թվականին ռեժիսոր Եֆրեմ Պրուժանսկու կողմից Սամուիլ Մարշակի «Գիրք գրքերի մասին» (ռուս.՝ «Книжка про книжки») բանաստեղծության հիման վրա։

Սկվորցով Գրիշկայի մոտ ապրում էին գրքեր։ Գրիշկան թափթփված ու անուղղելի էր, և դրանից նրա գրքերը մշտապես տուժում էին և վատ վիճակում էին. «առանց վերջի ու առանց սկզբի, կազմերը ճիլոպի նման, թերթերի վրա՝ խզբզոցներ»։

Գրքերը երկար են տանում Գրիշկայի այդ վերաբերմունքը, բայց մի օր նրանց համբերությունն սպառվում է, և նրանք որոշում են Գրիշայի տնից փախչել գրադարան, որտեղ նրանց տանում են վերանորոգման կազմարար Միտրոֆան Կուզմիչի մոտ։ Վերականգնումից հետո գրքերը որոշում են մնալ գրադարանում։ Իսկ Գրիշկան, որոշելով կատարել տնային աշխատանքները, տեսնում է, որ տանը ոչ մի գիրք չի մնացել։

Շան օգնությամբ Գրիշան գտնում է գրքերը գրադարանի ընթերցասրահում, խնդրում դրանք տալ իրեն կարդալու, սակայն գրքերը վռնդում են նրան։

Գիտակցելով իր սխալը՝ Գրիշան թղթի վրա գրում է, որ ներողություն է խնդրում գրքերից և այն տանում է գրադարան՝ գրքերի մոտ։ Գրքերը ներում են Գրիշկային ու վերադառնում նրա մոտ։

Սցենարի հեղինակ Վլադիմիր Կապուստյան
Ռեժիսոր Եֆրեմ Պրուժանսկի
Բեմադրող նկարիչ Նիկոլայ Չուրիլով
Կոմպոզիտոր Միրոսլավ Սկորիկ
Օպերատոր Անատոլի Գավրիլով
Հնչյունային օպերատոր Ի. Մոյժես
Խմբագիր Յուրի Զմորովիչ
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ի. Բորոդավկո, Ալեքսանդր Վիկոն, Վ. Վրուբլևսկի, Մարկ Դրայցուն, Է. Պերետյատկո, Նինա Չուրիլովա, Յա. Սելեզնյովա
Օգնականներ Ա. Լապչինսկայա, Գ. Բաբենկո, Ա. Սավչուկ, Օ. Դերյաժնայա, Ի. Սերգեևա
Ուկրաինական ռադիոյի երգչախումբ և մենակատարներ
Ֆիլմի տնօրեն Իվան Մազեպա

Տարբերություններ բնօրինակից

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մուլտֆիլմում ավելացվել է այն տեսարանը, որտեղ Գրիշկան ներողություն է խնդրում իր գրքերից։
  • Բանաստեղծության վերջում կա վերջաբան, որից եզրակացվում է, որ Սկվորցովը ոչ միայն ինքն է հոգ տանում գրքերի մասին, այլև դա սովորեցնում է նաև իր որդուն[1]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գրիշայից փախած ուկրաիներեն գրքերը՝ Դանիել Դեֆո, «Робінзон Крузо», Սերվանտես «Дон Кіхот», «Граматика», «Задачник», І. А. Крилов «Басни», «Брати Грімм „Казки“», «Географія» (հիշատակվում են Սամուիլ Մարշակի բանաստեղծության մեջ)։
  • Ուսուցչուհին գրատախտակին գրում է տնային առաջադրանքը՝ «Խնդիր № 39», իսկ Գրիշկայի օրագրում գրված է՝ «Задача № 59»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]