Գրինի ֆունկցիա
Արտաքին տեսք
Գրինի ֆունկցիա, ֆունկցիա, որի օգնությամբ դիֆերենցիալ հավասարումների զանազան խնդիրների լուծումները ներկայացվում են ինտեգրալների միջոցով։ Կոչվել է ի պատիվ Ջորջ Գրինի։ էական դեր է խաղում տեսական ֆիզիկայում,մասնավորաբար դաշտի քվանտային տեսության և վիճակագրական ֆիզիկայի մեջ։ Գրինի ֆունկցիան թույլ է տալիս մաթեմատիկական ֆիզիկայի եզրային խնդիրների լուծումները ներկայացնել անալիտիկ տեսքով։ Գրինի ֆունկցիան ֆիզիկորեն կարելի է մեկնաբանել որպես կետում կենտրոնացված ուժի աղբյուրի կամ լիցքի ազդեցության արդյունք։ Օրինակ, Էլեկտրաստատիկական մեկնաբանմամբ Գրինի ֆունկցիա հողակցված հաղորդիչ մակերևույթի ներսում տեղավորված կետային լիցքի դաշտի պոտենցիալն Է։ Գրինի ֆունկցիան նկարագրում է նաև դաշտերի տարածումը դրանք ծնող աղբյուրներից։
Դիֆերենտալ օպերատոր | Գրինի Ֆունկցիա | Հաշվի օրինակ |
---|---|---|
with | 1 հարթությամբ հարմոնիկ օսկիլատոր | |
Հելցմոնդ օպերատոր | Շրյոդինգերի հավասարումը ազատ մասնիկի համար եռաչափ դեպքում | |
Ալեմբերտի օպերատոր | ալիքային հավասարում | |
Դիֆուզիա |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 229)։ |