Գրիգ (արձակագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգ
Ծնվել էդեկտեմբերի 13, 1991(1991-12-13) (32 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր և գրականագետ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներՀիսուսի կատուն
Պարգևներ

Գրիգ (Գրիգոր Կարապետի Շաշիկյան, դեկտեմբերի 13, 1991(1991-12-13), Երևան, Հայաստան), արդի հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (2016) և Հայաստանի ՓԵՆ կենտրոնի անդամ (2021)[1]։ Ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, շվեդերեն, վրացերեն, ուկրաիներեն, ռուսերեն, ռումիներեն, մակեդոներեն, պարսկերեն, ալբաներեն և լատիշերեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 13-ին Երևանում՝ նկարչի ընտանիքում։ 1998 թվականին ընդունվել և 2008 թվականին ավարտել է մայրաքաղաքի Յ. Լեփսիուսի անվան թիվ 88 միջնակարգ դպրոցը։ 2009 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետ։ 2013-2015 թթ. սովորել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ «Համաշխարհային գրականություն և գրականության տեսություն» մագիստրոսական ծրագրով։ 2013 և 2014 թվականներին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ արժանացել է Ստեփան Ալաջաջյանի անվան կրթաթոշակի։ 2015-ից նույն ֆակուլտետի ասպիրանտ է։ Գրիգի պատմվածքները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում, անթոլոգիաներում («Գրեթերթ», «Գրական թերթ», «Ցոլքեր», «Անդին», «Նորք», «Երիտասարդ գրողների անթոլոգիա», «ԳՐԵգիրք», «Կայարան», «Հայ ժամանակակից գրականության ՔՐԵՍՏՈՄԱՏԻԱ, 8-րդ և 9-րդ դասարաններ[2]», «Արձակ դաշտեր։ ՀԳՄ անդամ գրողների պատմվածքների անթոլոգիա», «ԻՆՔՆԱԳԻՐ X», «Дружба народов», «Литературная Армения», «Armenien berättar: Berg under bar himmel[3]», «Vom Baby, das den Mond verschluckte» և այլն), հրապարակվել են նաև էլեկտրոնային գրական հարթակներում։

2015 թվականին «Անտարես» հրատարակչության «XXI. արդի հայ արձակ» մատենաշարով լույս է տեսել «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն, որը բազմիցս վերահրատարակվել է։

2019 թվականին «Անտարես» հրատարակչության կողմից լույս է տեսել Գրիգի երկրորդ՝ «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» գիրքը, վերահրատարակվել է 2021-ին։

2023 թվականին լույս է տեսել Գրիգի Friedensdorf վեպը։

Աշխատում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ որպես ստեղծագրության դասընթացավար։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգը գերմանական Քոբուրգ քաղաքի Էհրենբուրգ ամրոցի մեծ դահլիճում տեղի ունեցած Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակը ստանալիս:
  • 2012 թ. «Պուճուր մարդը» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ»-ի՝ «Տարվա լավագույն պատմվածք» մրցանակի։
  • 2013 թ. Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից արժանացել է Հակոբ Կարապենցի անվան պարգևի՝ 2011-2012 ուսումնական տարում դրսևորած բարձր առաջադիմության և ստեղծագործական ակտիվության համար։
  • 2013 թ. «Երկու սիլուետ» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ»-ի՝ «Տարվա լավագույն պատմվածք» մրցանակի։
  • 2014 թ. «Հիսուսի կատուն» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ»-ի՝ «Տարվա լավագույն պատմվածք» մրցանակի։
  • 2016 թ. «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի համար «Երևանյան բեսթսելեր» նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից արժանացել է Լևոն Անանյանի անվան հատուկ մրցանակի։
  • 2016 թ. Շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ՝ «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի համար[4]։
  • 2020 թ. «Հիսուսի կատուն» պատմվածքի համար արժանացել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության հայկական բաժանմունքի կողմից սահմանված «Խօսք Առ/Be Heard» մրցանակի[5]։
  • 2021 թ. «Հիսուսի կատուն» գրքի գերմաներեն թարգմանությունը ընդգրկվել է գերմանական «Hotlist» անկախ հրատարակիչների մրցույթի տարվա լավագույն տասը գրքերի շարքում[6]։
  • 2022 թ. «Հիսուսի կատուն» գրքի գերմաներեն թարգմանությունն արժանացել է գերմանացի անվանի արևելագետ, բանաստեղծ և թարգմանիչ Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան հեղինակավոր մրցանակի[7]։
  • 2022 թ. «Զանգեր խուլերի քաղաքում» պատմվածքի համար արժանացել է հայաստանյան «ՓԵՆ» և «Փինք» կազմակերպությունների կողմից սահմանված «ՓինքՓեն» մրցանակի։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • {{{2}}} Հիսուսի կատուն (պատմվածքներ), Երևան, «Անտարես», 2015
  • {{{2}}} Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը (վիպակ), Երևան, «Անտարես», 2019
  • {{{2}}} Jesus’ Cat (Stories), «Glagoslav Publications», 2019[8]
  • {{{2}}} The Kidnapping that Shook Cat City, «Antares», 2020
  • {{{2}}} Jesus’ Katze – Geschichten von den Strassen Jerewans, «Kolchis Verlag», 2021[9]
  • {{{2}}} Jesus’ Katze (Hörbuch), Gelesen von Katharina v. Schoenaich, Piano: Florian Favre, «Kolchis», 2022[10]
  • {{{2}}} Pisica lui Iisus, «Integral», 2022[11]
  • {{{2}}} Мачката на Исус, «Prozart Media», 2022[12]
  • {{{2}}} Кот Иисуса, «Антарес», 2022[13]
  • {{{2}}} Macja e Jezusit, «FAN NOLI», 2023[14]
  • {{{2}}} Friedensdorf (վեպ), Երևան, «Անտարես», 2023
  • {{{2}}} Jēzus kaķis, «JUMAVA», 2024[15]

Գրախոսականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի ՓԵՆ կենտրոնի պաշտոնական կայքը
  2. Լույս են տեսել Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիայի վեցհատորյա գրքերը
  3. Գիրքը հրատարակչության կայքում
  4. Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ շնորհելու մասին
  5. The “BE HEARD” Prize Winners Are Announced
  6. Die Kandidaten der Hotlist 2021
  7. Coburger Rückert-Preis 2022
  8. Jesus’ Cat
  9. «Jesus' Katze – Geschichten von den Strassen Jerewans». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. Jesus’ Katze
  11. Pisica lui Iisus
  12. Мачката на Исус
  13. Кот Иисуса
  14. Macja e Jezusit
  15. Jēzus kaķis

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]