Գրիգոր (մանրանկարիչ, 13-րդ դար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր (մանրանկարիչ) (այլ կիրառումներ)
Գրիգոր
Ծնվել էանհայտ[1]
Վախճանվել էանհայտ[1]
Մասնագիտությունմանրանկարիչ
Ուշագրավ աշխատանքներԱվետում (նկար, Գրիգոր Ծաղկող)[1]
 Grigor Tsaghkogh Վիքիպահեստում

Գրիգոր (անհայտ[1] - անհայտ[1]), XIII դարի հայ մանրանկարիչ։ Կենսագրական տվյալներ չեն պահպանվել։ 1232 թվականին նկարազարդել է մի ձեռագիր (Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան № 2743), որ հայտնի է «Թարգմանչաց Ավետարան» անունով (Արցախի թարգմանչաց վանքում պահվելու պատճառով)։ Ձեռագիրն իր մանրանկարների գեղանկարչական արտակարգ արժանիքներով հանդիսանում է հայկական միջնադարյան մանրանկարչության գլուխգործոցներից մեկը։ Նկարչի վարպետությունը արտահայտվել է գունային անկրկնելի լուծումների մեջ։ Հագեցած և հարուստ ներկապնակի միջոցով, ինչպես և պատկերված անձանց հոգեկանը բացահայտելով՝ Գրիգորը ստեղծել է դրամատիկական լարվածությամբ օժտված հորինվածքներ, յուրովի արտացոլել ժամանակաշրջանին բնորոշ ընդհանուր տրամադրությունը, երբ երկրին սպառնում էր նոր զավթիչների՝ թաթարմոնղոլների արշավանքը։ Հատկանշական է, որ անգամ տոնական շարքի մեջ ամենաուրախ՝ «Ավետման» տեսարանը ևս լի է դրամատիզմով։ Հորինվածքների թե՛ գծային, թե՝ գունային լուծումները ենթարկված են երկիմասաային բացահայտման։ Առավել հաջողված են «Խորհրդավոր ընթրիք», «Դժոխքի ավերում» և «Ավետումն» տեսարանները։ Մեծ վարպետությամբ են կատարված նաև մատյանի զարդանկարները՝ խորաններ, անվանաթերթեր, լուսանցազարդեր, զարդագրեր։ Հայտնի զարդաձևերի հետ մեկտեղ նկարիչը ստեղծել է նոր տարբերակներ։ Խորաններից մեկի մեջ կարդացվում է ծաղկողի անունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր (մանրանկարիչ, 13-րդ դար)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 211