Գրիգոր Փափազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Գրիգոր Փափազյան
Ծնվել է1893
ԾննդավայրԲանդրմա, Բալըքեսիր, Թուրքիա
Մահացել էդեկտեմբերի 20, 1965(1965-12-20)
Մահվան վայրԱլժիր
Ազգությունհայ
Այլ անուններԳրիգոր Տուտի, Գրիգոր Տուտի Փափազյան
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն


Գրիգոր Փափազյան (նաև՝ Գրիգոր Տուտի, Գրիգոր Տուտի Փափազյան, 1893, Բանդրմա-20 դեկտեմբերի, 1965, Ալժիր), հայ բժիշկ, հասարակական և ազգային գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1893 թվականին Մարմարա ծովի ասիական ափի Բանդրմա քաղաքում։ Գրվել է Գրիգոր Տուտի կամ Գրիգոր Տուտի Փափազյան։ Ավարտել է Կ. Պոլ­սի Կադըգյուղ թաղամասի Մխիթարյան վարժարանը։ 1917 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։

1917 թվականին զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժշկի հանգամանքով մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին։ Գերի է ընկել անգլիական բանակին և Եգիպտոս տարվել։ Պատերազմի ավարտից հետո ազատվել է գերությունից և վերադարձել ծննդավայրը, որը գրավել էր Հունաստանը։ Քեմալական արշավանքի սկզբին, շատերի հետ նա էլ ապաստան է գտել Հունաստանում։ Հաստատվել է Թրակիայի Ալեքսանդրուպոլիս (Դեդե աղաջ) քաղաքում, ուր երկար տարիներ մասնակցել է հայ համայնքի ազգային, կրթական, հասարակական և կուսակցական (ՀՅԴ) կյանքին։ Եղել է սիրված և հարգված անձնավորություն։

1945 թվականին ընտանիքով գաղթել է Փարիզ, որտեղ սակայն, իբրև բժիշկ աշխատելու իրավունք չի ունեցել։ 1960-ական թվականների սկզբներին տեղափոխվել է Ալ­ժիր։ Ալժիր մայրաքաղաքի քաղաքապետական բժիշկ է աշխատել։

Մահացել է 1965 թվականի դեկտեմբերի 20-ին Ալ­ժի­րում՝ 72 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
  • Գէորգեան Կարօ, Ամէնուն տարեգիրքը, ԺԳ. տարի, 1966, Պէյրութ, 1967։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։