Գրիգոր Փամբուկչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Փամբուկչյան
Ծնվել էօգոստոսի 23, 1915(1915-08-23)
Մահացել է1996
Մասնագիտությունբժիշկ և ախտաբան

Գրիգոր Փամբուկչյան[1] (ռումիներեն՝ Krikor Pambuccian, օգոստոսի 23, 1915(1915-08-23) - 1996), Կարոլ Դավիլայի անվան բժշկական և դեղագործական համալսարանի պաթոլոգիայի ռումինահայ պրոֆեսոր և Ռումինիայի Հայ առաքելական ծխական եկեղեցու երկարամյա փոխնախագահ (1944-1993)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Փամբուկչյանը ծնվել է Արևելյան Օսմանյան կայսրության (ներկայիս Թուրքիա) Ադանա քաղաքում։ Հայոց ցեղասպանության ժամանակ նրա ընտանիքը ստիպված է եղել հեռանալ և դեգերել որպես քաղաքացիություն չունեցող փախստական։ Նանսենյան անձնագրով նրանք անցել են Դամասկոսով, Կահիրեով, Ալեքսանդրիայով, Լառնակայով և հաստատվել Կոնստանցայում։ Այնտեղ նա սովորել է Գերմանական ավետարանական տարրական դպրոցում (Deutsche Evangelische Volksschule) և Mircea cel Bătrân միջնակարգ դպրոցում, որն ավարտել է որպես վալեդիկտոր (աշակերտի ակադեմիական տիտղոս, որն ավարտական միջոցառման ժամանակ հրաժեշտի ելույթ է ունենում)։ Փամբուկչյանը 1936-1942 թվականներին բժշկություն է սովորել Կարոլ Դավիլայի անվան բժշկական և դեղագործական համալսարանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է գումարտակի բժիշկ, այնուհետև բարձրացել է ակադեմիական կարիերայի աստիճաններով՝ 1973 թվականին դառնալով Կարոլ Դավիլայի անվան բժշկական և դեղագործական համալսարանի պաթոլոգիայի պրոֆեսոր[3][4][5][6]։

Փամբուկչյանի որդիներից մեկը՝ Շտեֆանը (1957-2020) նույնպես պաթոլոգ է դարձել[7]։

Գրիգոր Փամբուկչյանը, որպես Ռումինիայի Հայ առաքելական ծխական համայնքի փոխնախագահ, ինչպես հայ համայնքի, այնպես էլ Ռումինիայի համար դժվարին պահին նպատակ ուներ իր ուժերի ներածի չափով պահպանել Ռումինիայի հայ համայնքի կրոնական ժառանգությունը[8][9]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի իր թեզում («Փորձարարական քիմիական քաղցկեղ») Գրիգոր Փամբուկչյանն ուսումնասիրել է առնետների մոտ կուպրի առաջացրած քաղցկեղը։ Հետագայում հետազոտական թեմաների շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով սրտի և արյան անոթների պաթոլոգիան, սրտի ուռուցքները, մարսողական տրակտի, լյարդի և ենթաստամոքսային գեղձի պաթոլոգիան, նորածնի պաթոլոգիան, նախաքաղցկեղային հիվանդությունները, բերանի խոռոչի պաթոլոգիան (մասնավորապես՝ կարմիր տափակ մկնատամը), տոքսինների պատահական և պրոֆեսիոնալ ազդեցությունը (1960-ական թվականների վերջում և 1970 թվականների սկզբին կատարելով Կոպշա Միչեի շրջակա միջավայրի թունավոր (քաղցկեղածին) բնույթի խոր ուսումնասիրություն), ֆենիլհիդրազինինի վրա տոքսիկ ռեակցիաները, վիրուսային հիվանդությունների հիպերտոքսիկ ձևերը, թոքային բորբոքային ինֆեկցիաները, գլխուղեղային քսանթոմատոզը, ներքին օրգանների վնասվածքները ռևմատիկ խանգարումների և ռևմատոիդ արթրիտի ժամանակ, տրիխինոզը, ասպիրինի և ասպիրինի ու պրեդնիզոնի խառնուրդի ազդեցությունը ստամոքսի լորձաթաղանթի վրա, սիֆիլիսի և տրիխինոզի, նորածինների հանկարծակի մահվան համախտանիշի և ադրենոիդների հորմոնների հիպերսեկրեցիայի հետևանքով առաջացած հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիայի փորձնական հետազոտությունները։ Նա դարձել է բերանի խոռոչի վրա ատամնաբուժական իմպլանտների ազդեցության պաթոլոգիական ուսումնասիրության առաջամարտիկը՝ դոկտոր Գրիգորե Օսիպով-Սինեշտիի (1907-1989), Էռնստ Հելմուտ Պրուինի (1913-2008) և Բենեդիկտ Հենրիխի հետ համատեղ[10][11][12]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը Գրիգոր Փամբուկչյանին պարգևատրել է Սուրբ Ներսես Շնորհալի շքանշանով[13]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Փամբուկչյանի երեք զավակները գիտնականներ են։ Որդիներից մեկը՝ Վիկտորը, մաթեմատիկոս (Արիզոնայի համալսարան, ԱՄՆ) և թարգմանիչ է, մյուսը՝ դոկտոր Շտեֆան Փամբուկչյանը՝ անատոմապաթոլոգ (Միննեապոլիս, ԱՄՆ), դուստրը դոկտոր Ալիս Փամբուկչյան-Գրիգորյանն է (Փարիզ)[1]։

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին, գիտնականի 100-ամյակի առթիվ, լույս է տեսել Գրիգոր Փամբուկչյանին նվիրված գիրքը (Գրիգոր Փամբուկչյանի կյանքի էջերը), որի հեղինակը նրա որդին է՝ Վիկտոր Փամբուկչյանը։ Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Ռումինիայի Հայոց միության Դուդյան մշակույթի տանը։ Հատորը ներկայացնում է բժշկի կենսագրության կարևորագույն պահերը, նրա մասնագիտական գործունեությունը, ներկայացվում են տեղեկություններ և փաստեր ռումինահայ համայնքի և թեմական կյանքի վերաբերյալ[1]։

Գրիգոր Փամբուկչյանի կիսանդրին տեղադրված է Բուխարեստի Կարոլ Դավիլայի անվան բժշկական և դեղագործական համալսարանի սրահում[1]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (համահեղինակ) Morfopatologia aparatului cardiovascular (1959)
  • (համահեղինակ) Diagnosticul precoce al tumorilor maligne (1964)
  • (համահեղինակ) Trichineloza (1970)
  • (համահեղինակ) Anatomia patologică (1980)
  • Morfopatologie stomatologică (1987)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Victor Pambuccian, File din viața lui Krikor Pambuccian. Editura Ararat, București, 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ռումինահայ մեծանուն բժիշկ Գրիգոր Փամբուկչյանի կյանքի էջերն ամփոփող գրքի շնորհանդեսը` Բուխարեստում». armenpress.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 8-ին.
  2. «Krikor Pambuccian (1915-1996) şi destinul Morfologiei normale şi patologice din România. 95 de ani de la naştere | araratonline.com». www.araratonline.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. Victor Pambuccian, File din viața lui Krikor Pambuccian. Editura Ararat, București, 2015, pp. 49-59
  4. «Numarul 19 (1061) - Mai - 2010 - Arhiva - Viata Medicala». www.viata-medicala.ro. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. «Numarul 22 (1064) - Iunie - 2010 - Arhiva - Viata Medicala». www.viata-medicala.ro. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. «medica.ro - Credite EMC - Conferintele Nationale ale Societatilor Medicale din Romania - Revistele Oficiale ale Societatilor Medicale din Romania - Asociatia Medicala Romana» (PDF). www.medica.ro. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  7. «Stefan E. Pambuccian, MD». Loyola Pathology.
  8. Victor Pambuccian, File din viața lui Krikor Pambuccian. Editura Ararat, București, 2015, pp. 61-73
  9. «Lansare de carte / Viața Prof. Dr. Krikor Pambuccian sau cum să redescoperi un diamant după 100 de ani | araratonline.com». www.araratonline.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  10. Prof. Dr. Ştefan Pambuccian, Activitatea ştiinţifică, pp. 85-95 in: Victor Pambuccian, File din viața lui Krikor Pambuccian. Editura Ararat, București, 2015
  11. «Numarul 21 (1063) - Mai - 2010 - Arhiva - Viata Medicala». www.viata-medicala.ro. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  12. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  13. Victor Pambuccian, File din viața lui Krikor Pambuccian. Editura Ararat, București, 2015, p. 69