Գրիգոր Տեր-Ղազարյան
Գրիգոր Տեր-Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1914 |
Ծննդավայր | Ժելեզնովոդսկ |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վրաստանի տեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1960) |
Մասնագիտություն | ճարտարագետ և ինժեներ-էլեկտրիկ |
Գրիգոր Նարիմանի Տեր-Ղազարյան (հուլիսի 25, 1914, Ժելեզնովոդսկ - անհայտ), հայ ճարտարագետ-էլեկտրիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1960), պրոֆեսոր ( (1969): ՎԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1972):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգոր Տեր-Ղազարյանը ծնվել է 1914 թվականի հուլիսի 25-ին, Ժելեզնովոդսկ (Ռուսաստան) քաղաքում։ 1938 թվականին ավարտել է Անդրկովկասյան ինդուստրիալ ինստիտուտը։ 1954-1994 թվականներին եղել է Թբիլիսիի Էներգետիկայի և ջրատեխնիկական կառույցների վրացական գիտահետազոտական ինստիտուտի էլեկտրաէներգետիկայի և էլեկտրական մեքենաների բաժնի վարիչ[1]։
Ուսումնասիրել է էլեկտրաէներգիայի արտադրության հուսալիության և արդյունավետության բարձրացման խոշոր էլեկտրական մեքենաների աշխատանքի ռեժիմները, իրականացրել Սևան-Հրազդան կասկադի էլեկտրակայանների գեներատորներն առանց ջրի (որպես համաժամանակյա գեներատորներ) օգտագործելու տեսական և փորձարարական հետազոտություններ[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Несимметричный режим работы гидрогенераторов, М.-Л., 1956.
- Несимметричные режимы синхронных машин, М., 1969.[2]
- Анормальные режимы гидрогенераторов, М., 1990.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 582-583։
- ↑ «Тер-Газарян, Григорий Нариманович - Несимметричные режимы синхронных машин [Текст] - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.