Գրիգոր Տաթևացու հուշարձան (Գորիս)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Տաթևացու հուշարձան (այլ կիրառումներ)
![]() Գրիգոր Տաթևացու հուշարձանը Գորիսի համանուն հրապարակում | |
Գտնվում է | ![]() |
Կառուցվել է | 2010 |
Կառուցել է | քանդակագործ՝ Նարեկ Օրդյան |
Շինարար | ճարտարապետ՝ Սևադա Զաքարյան |
Ներկա վիճակը | Կանգուն |
Գրիգոր Տաթևացու հուշարձան, Հայ առաքելական եկեղեցու վարդապետ, աստվածաբան, փիլիսոփա Գրիգոր Տաթևացուն նվիրված հուշարձան Սյունիքի մարզի Գորիս քաղաքի համանուն հրապարակում[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիգոր Տաթևացու հուշարձանը կառուցվել է Գրիգոր Տաթևացուն նվիրված հուշահամալիրի կազմում։ Հուշարձանի բացումը տեղի է ունցել 2010 թվականի հոկտեմբերի 16-ին[2]՝ Գորիս քաղաքի 140-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ[1][3], որին ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և այլք[4]։
3,5 մետր բարձրությամբ հուշարձանի երկու կողմերում բարձրանում են քանդակազարդ խոյակներով 5 մետր երկարությամբ սյուներ[1]։ Հուշարձանը պատրաստված է Անգեղակոթի բազալտից։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քանդակագործ՝ Նարեկ Օրդյան[5]
- Ճարտարապետ՝ Սևադա Զաքարյան
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հուշարձանը քանդակագործի առաջին աշխատանքն է[1]։
- Քանդակը պատրաստվել է մեկ քարակտորից։
- Հուշակոթողի բացման օրը տեղի է ունեցել Տաթևի ճոպանուղու գործարկումը[6]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Գ. Տաթևացուն նվիրված հուշահամալիր` Գորիսում
- ↑ «Գորիսում բացվել է 14-րդ դարի փիլիսոփա Գրիգոր Տաթևացու հուշարձանը»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2018-10-26
- ↑ «Գորիսում նշվեց քաղաքի հիմնադրման 140 ամյակը»։ archive.ankakh.com (հայերեն)։ Վերցված է 2018-10-26
- ↑ Գորիսում բացվեց Գրիգոր Տաթևացու արձանը
- ↑ «Նարեկ Օրդյան. Սյունյաց աշխարհի մերօրյա քանդակագործը | Syunacerkir.am»։ www.syuniacyerkir.am։ Վերցված է 2018-12-19
- ↑ TV մոլ, N 21 (869) 24-30 մայիսի, 2021։