Jump to content

Գրիգոր Վարագեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Վարագեցի
Մահացել է1574
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Մասնագիտությունարքեպիսկոպոս

Գրիգոր Վարագեցի (Վանից ոչ շատ հեռու գտնվող Վարագավանքի անվանումից, անվանել են նաև Վանեցի), 16-րդ դարի հայ եկեղեցական գործիչ, Լվովի, այնուհետ նաև Լեհաստանի թագավորությունում Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերի վարդապետ։

Կյանքի առաջին տարիների մասին պատմում է նրա մանկության ընկեր, տաղերգու Վրթանես Սռնկեցին։ Երիտասարդ տարիներին նրանք եղել են համակուրսեցիներ ու անբաժան ընկերներ։ Գրեթե նույն ժամանակահատվածում երկուսն էլ լքել հայրենի երկրամասերն ու տեղափոխվել Արևելյան Եվրոպա. Վրթանեսը՝ Սուչավա, որտեղ դառնում է տեղի հայկական եկեղեցու տեղապահ, իսկ Գրիգորը՝ Լվով։ 1552 թվականին դարձել է Հայ առաքելական եկեղեցու Լվովի թեմի արքեպիսկոպոս և վարդապետ[1]։ Որոշ ժամանակ նրանք Վրթանեսի հետ պահել են ընկերական հարաբերությունները ու շարունակել նամակագրությունը, սակայն հետո, անհայտ պատճառներով, նրանք վիճաբանում են։ Սակայն 1557 թվականին, որպեսզի լուծվեն Կամենեց-Պոդոլսկի և Լվովի թեմերի միջև եկեղեցական վեճերը, Գրիգորիսը ժամանում է Կամենեց, որտեղ հանդիպում է Վրթանեսին ու հաշտվում նրա հետ[1][2][3]։

1562 թվականին, Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ II Օգոստոսի հրամանով, Գրիգոր Վարագեցին նշանակվում է Լեհաստանում հայկական եկեղեցու բոլոր թեմերի առաջնորդ[1]։ Նրա գրիչներից է եղել հայտնի տաղասաց Մինաս Թոխատեցին[4][5], որն արդյունքում նրան նվիրել է իր պանեգիրիկներից մեկը[2]։ Հայտնի է, որ իր ղեկավարման ժամանակաշրջանում ամեն կերպ նպաստել է Կամենեց-Պոդոլսկում գործող Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցու բարեկարգմանը[6][7]։ 1568 թվականին լքում է Լեհաստանը ու սկզբում մեկնում Երուսաղեմ, այնտեղից՝ Հռոմ, իսկ ավելի ուշ՝ Կոստանդնուպոլիս, որտեղ էլ մահանում է 1574 թվականին[1][8]։

Արքեպիսկոպոս Գրիգորի կյանքի ու գործունեության մասին վկայությունները պահպանվել են բազմաթիվ աղբյուրներում, այդ թվում՝ Վրթանես Սռնկեցու և Մինաս Թոխաթցու նամակներում և ստեղծագործություններում, Ստեփանոս Ռոշքայի տարեգրքում[1], «Կամենիցի տարեգրքում»[8], եկեղեցական արխիվներում, մասնավորապես՝ Կամենեց-Պոդոլսկի Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցու արխիվում[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Հինգ պանդուխտ տաղասացներ / сост. Акинян Н. А.. — Вена, 1921. — С. 3—7. — 224 с.
  2. 1 2 K. B. Bardakjian A Reference Guide to Modern Armenian Literature, 1500-1920: With an Introductory History. — Wayne State University Press, 2000. — С. 39. — 714 с. ISBN 0814327478
  3. Վրթանես Սռնկեցի // Армянская Советская Энциклопедия. — 1985. — Т. 11. — С. 531.
  4. Մինաս Թոխաթցի // Армянская Советская Энциклопедия. — 1981. — Т. 7. — С. 554.
  5. Rachel Goshgarian Blending In and Separating Out: Sixteenth-Century Anatolian Armenian Food and Feasts // Starting With Food. Culinary Approaches to Ottoman History / ed. Amy Singer. — 2011. — С. 49—68.
  6. В. Григорян История армянских колоний Украины и Польши (армяне в Подолии). — Ер.: изд-во АН АрмССР, 1980. — С. 78. — 291 с. «Архивированная копия» (PDF). Արխիվացված օրիգինալից 2014-01-10. Վերցված է 2020-05-11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  7. 1 2 М. Бжишкян Ճանապարհորդութիւն ի Լեհաստան և յայլ կողմանս բնակեալս ի հայկազանց սերելոց ի նախնեաց Անի քաղաքին. Венеция, 1830. — С. 144. — 412 с.
  8. 1 2 Г. Алишан Տարէգիրք Կամենիցայ // Կամենից. Венеция, 1896.