Գրիգոր Ջանշյան
Գրիգոր Ջանշյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17 (29), 1851 |
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 17 (30), 1900 (49 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | փաստաբան, լրագրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, պատմաբան և իրավաբան |
Գրիգոր Ավետի Ջանշյան (Ջանշիև, մայիսի 17 (29), 1851, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 17 (30), 1900, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), հայ հրապարակախոս, հասարակական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիգոր Ջանշյանը ծնվել է Թիֆլիսում՝ 1851 թվականի մայիսի 17 (29)-ին։ Սովորել է տեղի ռեֆորմատական ծխական, ապա՝ Հայկական ծխական դպրոցներում, այնուհետև՝ Թիֆլիսի նահանգային գիմնազիայի նախապատրաստական դասարանում։ 1864 թվականին մեկնել է Մոսկվա, ընդունվել Լազարյան ճեմարան, որն ավարտել է արծաթե մեդալով։ Այնուհետև ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 1874 թվականին։
Հոդվածներով ու ակնարկներով հանդես է եկել ռուսական մամուլում, պայքարել դեմոկրատական, բարոյական, իրավական նորմերի կենսագործման համար։ Ճանաչվել է «Մեծ ռեֆորմների դարաշրջանը» (1892) պատմահրապարակախոսական աշխատությամբ։
Լինելով «Ռուսկիե վեդոմոստի»-ի ("Русские ведомости") հրատարակիչ-խմբագիրներից, գործուն մասնակցելով ռուսական գրականության հասարակական կյանքին՝ Ջամշյանը նպաստել է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ռուս հասարակայնությանը ներկայացնելու գործին, ուշադրություն հրավիրել արևմտահայերի ծանր կացության և վերջիններիս ազատագրական պայքարի վրա[2][3]։
1893 թվականին Ջանշյանը («Դիև» ծածկանունով) լույս է ընծայել «Հայկական հարցը Թուրքիայում» գրքույկը, որտեղ գրել է, որ հայկական հարցը պետք է վճռել «իրավունքի, արդարության, մարդասիրության պահանջների համաձայն»։ 1894-1896 թվականների հայկական կոտորածների կապակցությամբ նախաձեռնել, կազմել և հրատարակել է «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» (հ. 1-2, 1897-98, ռուսերեն) ժողովածուն, որի հասույթով ստեղծել է դրամական ֆոնդ՝ հայերին օգնելու համար։ Ստացված գումարով Արևմտյան Հայաստանում բացվել է 12 մանկատուն-ապաստարան[4]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сб. СТ., М., 1914.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Литературные связи, т. 3, Е„ 1981.
- Համբարյան, Հ. Ա. (2001) Գրիգոր Ավետի Ջանշյան (Ջանշիև). Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 1 . pp. 223-227. ISSN 0320-8117 Արխիվացված 2019-11-30 Wayback Machine
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Джаншиев Григорий Аветович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:
- ↑ «Ջանշյան Գրիգոր | armeniansgenocide.am». www.armeniansgenocide.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
- ↑ ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր ՀովհաննեսԱյվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Մայիսի 29 ծնունդներ
- 1851 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 30 մահեր
- 1900 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի հայկական գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ հրապարակախոսներ
- Հայ հասարակական գործիչներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Հայ լրագրողներ
- Հայ փաստաբաններ
- Հայ պատմաբաններ