Գրիգոր Պալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Պալյան
արմտ. հայ.՝ Գրիգոր Պալեան
Ծնվել է1764[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է1831
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
 Krikor Balyan Վիքիպահեստում

Գրիգոր Պալյան (1764[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1831, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Պալյանը ծնվել է Կոստանդնուպոլսում, ճարտարապետ Պալի Քալֆայի ընտանիքում։ Նրա նախնիները եղել են օսմանյան արքունի ճարտարապետներ։ Պալյան գերդաստանը շատ հին ծագում ունի, միշտ նշանավոր դիրք է գրավել։ Առաջինն է, որ կրել է «Բալյան» ազգանունը[2]։ Սովորել է Փարիզի գեղարվեստի ազգային դպրոցում[3]։ 1777 թվականի Աբդուլ Համիդ I-ը նրան շնորհել է ճարտարապետի տիտղոս։ 1788 թվականից նշանակվել է պալատական ճարտարապետ։ Եղել է նաև սուլթան Սելիմ III-ի խորհրդականը։ 1820 թվականին Կեսարիայում, Հայ Կաթոլիկ եկեղեցու և Հայ Առաքելական եկեղեցու միջև բախման մեջ ներգրավվելու պատճառով աքսորվել է Անատոլիա, այնուհետև ներում ստացել և վերադարձել Օսմանյան մայրաքաղաք։

Մահացել է Կոստանդնուպոլսում։

Ստեղծած կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սարայբուրնուի հին պալատ (այրվել է 1875 թվականին)
  • Պեշիքթաշի թագավորական պալատ, նախկին Բեյլերբեյի պալատ (այրվել է)
  • Ոսկեղջյուրում Գեֆթերդարբուրնուի առափնյա պալատ
  • Արնավուդքյոյի, Աքընթըբուրնուի սուլթանական պալատ
  • Քասրը Զեդիդ (Նոր դղյակ)
  • Այնալըքավաքի կամ Թերսանեի դղյակ (1876 թվական)
  • Չաղլայանի թագավորական դղյակ
  • Սելիմիեի, Դավուդ փաշայի զորանոց (1826-1827 թվականներ)
  • Թաքսիմի թնդանոթաձիգների, Մալթեփեի զորանոց (1826 թվական)
  • Ռամիի (1828 թվական) զորանոց
  • Նուսրեթիեի մզկիթ (Թոփհանեի մզկիթ, 1823-1826 թվականներ)
  • Գումգափուի Մայր (Սբ. Աստվածածին) եկեղեցին (1828 թվական)
  • եկեղեցի Կեսարիայում
  • Պետական նախկին դրամահատարան (1838 թվական, Թոփգափուի պալատի բակում)
  • Բախչեքյոյի Վալիդե ամբարտակ (1796 թվական)

Բալյան ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալյանները (Գրիգոր Բալյան, Կարապետ Պալյան, Նիկողոս Պալյան, Սարգիս Պալյան, Հակոբ Պալյան, Սիմոն Պալյան, Լևոն Պալյան) եվրոպականացրել են թուրքական ճարտարապետությունը և ուղի հարթել նրա հետագա զարգացման համար։ Նրանց կառույցները բազմաշենք են, արևելյան շքեղությամբ բնութագրված։ Պալատական համալիրներում և մյուս կառույցներում օգտագործել են անատոլիական բազմատեսակ ու բազմագույն քարեր, շենքերի արտաքին մշակումներում զգալի տեղ հատկացրել դեկորատիվ զարդանախշերի շքեղությանը, դահլիճների ներքին հարդարանքում օգտագործել հախճապակի, ոսկի, գունավոր մարմարներ, ստալակտիտե մշակումներ, դռների նկարազարդումներ և այլն[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 «Գրիգոր ամիրա Պալյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  3. Histoire de l'Humanité, vol. VI : 1789-1914, Unesco, 2008, 1526 p. (ISBN 978-9232028150, lire en ligne [archive]), p. 587

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alyson Wharton, The Architects of Ottoman Constantinople։ The Balyan Family and the History of Ottoman Architecture, I.B. Tauris, coll. « Library of Ottoman Studies », 2015, 288 p. (ISBN 978-1780768526)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Պալյան» հոդվածին։