Գրիգոր Շարբաբչյան
Գրիգոր Շարբաբչյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1884 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 6, 1942 (57 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա (1910) |
Մասնագիտություն | նկարիչ |
Գրիգոր (Գիգո) Միքայելի Շարբաբչյան (ապրիլի 4, 1884, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 6, 1942, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), բեմանկարիչ և գեղանկարիչ։ 1936 թվականին ճանաչվել է Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում (1904-1910)։ 1913 թվականին Թիֆլիսի հայկական թատրոնում ձևավորել է Շանթի «Հին աստվածներ» պիեսի բեմադրությունը։ Մասնակցել է Հայ արվեստագետների միության (1916) և Հայարտուն (1921) ստեղծմանը, դրանց ցուցահանդեսներին, դասավանդել Հայարտան նկարչական ստուդիայում։ 1921 թվականից՝ Թբիլիսիի հայկական դրամատիկ, թատրոնի գլխավոր նկարիչ էր։
Ձևավորել է Չարենցի «Կապկազ թամաշա» (1926), Լերմոնտովի «Դիմակահանդես» (1927), Գորկու «Հատակում» (1932), Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ» (երկուսն էլ՝ 1933), Սունդուկյանի «Պեպո» (1926), «Քանդած օջախ» (1929), «Խաթաբալա» (1937), 1922՝ Երևանի պետական թատրոնի առաջին՝ «Պեպո» և այլ բեմադրություններ, 1932 թվականին՝ Վրաստանի օպերայի և բալետի թատրոնում՝ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան ևս։ Շարբաբչյանը 1920-ական թվականներին իր հաստոցային կտավներում («Դեյնոբա», «Շեյթան բազար» ևն) ներկայացրել է Թիֆլիսի կենցաղը, սովորույթները, ժողովրդական տոները։
Գրել է «Խալխի նոքար Սայաթ-Նովա» պիեսը (բեմադրվել է 1927 թվականին, Կիրովականում) և արվեստաբանական հոդվածներ։
Ստեղծագործել է նաև գրաֆիկայի բնագավառում։
Բնապատկերներ՝
- «Լյուքսեմբուրգի պուրակը»
- «Ծովախորշը Բրետանում»
- «Ծովային բնանկար»[1]
- «Սևանի կղզին»
- «Տաթևի վանքը»
- «Բնանկար. Քարեր գետի հատակին.Գորիս»[2]
- «Հին Ագուլիս»,
- «Բնանկար. Ագուլիս (էտյուդ)»[3]
- «Ռիցա լիճը»
- «Նոր-Բայազետ կամուրջ»[4]
- «Սուրամի մի տուն»[5]
- «Բարեկենդանի տոնակատարությունը Հին Թիֆլիսում»[6]
- «Կարմիր առագաստ.Բրետան»[7]
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թիֆլիսում (1913), Երևանում (1927)։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 255-256։