Գրիգոր Մելիք-Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիշա Մելիք-Սարգսյան
Ծնվել էք.Երևան
Մասնագիտությունգրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Գրիգոր Մելիք-Սարգսյան Վիքիդարանում

Գրիշա Համբարձումի Մելիք-Սարգսյան /հունվարի 30-ին, 1952 թ., Երևան/, գրող։ Իրավաբան, Հայաստանի Գրողների միության անդամ 2003 թվականից։ Նա Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի և Բնության ու հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, Մոսկվայի և Խարկովի կադրերի կատարելագործման ինստիտուտները։ Նա Հայաստանի ազնվականների միության/1985 թ-ից/ անդամ է, շնորհվել է նրան իշխանի կոչում իր մելիք նախապապերի ժառանգության կարգով։ Ունի պրոֆեսորի, արդարադատության խորհրդականի կոչումներ։ Կառուցել է եկեղեցի/2002 թ/. և մատուռ/2007 թ./։ Ավանի սուրբ Աստվածածին եկեղեցու ատենապետն է։ Վերաքննիչ դատարանի դատավոր է։

Ստեղծագործությունը.-Հրատարակել է իրավական, խոհական և երգիծական թեմաներով 28 գիրք՝ «Համբարձում», «Ծիծաղացավ», «Զվարճալիք», «Առեղծվածային տեսիլներ», «Հիմարության շքահանդես», «Հանցագործության լաբիրինթոսում», «Հանցավոր աշխարհի ուրվապատկերը», «Հուշարձան կատվին», «Արդյոք ովքե?ր են», «Զավեշտի հանդես», «Պայազատ», «Հուշերի և անուրջների առկայծումներ», «Ադամի ճամփան», «Գիժ Համլետի կյանքն ու վախճանը», «Ուստա Սանոյի արկածները», «Հիմարության և խենթության անթոլոգիա», «Հերկեր», «Թույն մի թափեք բաժակիս մեջ», «Ադամորդու կատակարան», «Մարդ արարածը և իր արածը», «Հանաքներ և ծանակներ», «Երգիծանք և քծնանք», «Հրավառվող վերջալույս», «Դիմաքանդակ», «Խեղկատակները», «Հողմապտույտ», «Գյումրվա տրնգի», «Անցավ վախճան»: «Ոզնու» կրկնակի դափնեկիր է։ 2014-ին ճանաչվել է Վերաքննիչ քրեական դատարանի տարվա լավագույն դատավոր։ Նա ՀՀ դատախազության մասին օրհներգի տեքստի հեղինակն է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Արտեմ Գրիգորյան-<Հավատամք>,/մենագրություն գրող Գրիշա Մելիք-Սարգսյանի մասին/, Ե.,2004 թ. 2. Ալբերտ Փարսադանյան- <Դպրոցական ուղեկից>,2008 թ., էջ 183 3. Հենրիկ Գևորգյան-<Քողարկված դեմքեր>. Ե.,1985 թ.