Գրիգոր Մեդնիկյան
Գրիգոր Մեդնիկյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1891[1] Մոզդոկ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 16, 1974[1] (82 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Բնակության վայր(եր) | Թբիլիսի[1] և Երևան[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դեղաբան և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1], Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա[1], Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ |
Ալմա մատեր | Դորպատի կայսերական համալսարան (1917)[1] և Երևանի պետական համալսարան (1930)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1935) |
Պարգևներ |
Գրիգոր Հարությունի Մեդնիկյան (սեպտեմբերի 26, 1891[1], Մոզդոկ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 16, 1974[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային դեղաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1935 թ.), պրոֆեսոր (1935 թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականին ավարտել է Յուրևի (Տարտու) համալսարանի բժշկական ֆակուլտետի դեղագործության բաժանմունքը, 1930 թվականին՝ Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1919-1922 թվականներին աշխատել է Թիֆլիսում։ 1922 թվականից եղել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետի և անասնաբուծական–անասնաբուժական ինստիտուտի դեղաբանության, պոլիտեխնիկական ինստիտուտի ընդհանուր քիմիայի ամբիոնների վարիչ։ 1937-1944 թվականներին եղել է Լենինգրադի Ս․ Մ․ Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի պրոֆեսոր, 1944-1955 թվականներին՝ բժշկական ստոմատոլոգիական և անասնաբույժների կատարելագործման ինստիտուտների դեղագործության ամբիոնների վարիչ։ 1955 թվականից աշխատել է Երևանի հեմատոլոգիայի և արյան փոխներարկման, բժշկական, նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտներում։ 1965 թվականին բժիշկների կատարելագործման ինստիտուտում կազմակերպել է դեղագործների վերապատրաստման դասընթացներ և մինչև 1969 թվականը ղեկավարել այն։ Գիտական աշխատանքները վերաբերում են մի շարք դեղանյութերի, կենսաբանորեն ակտիվ, բնական ու սինթետիկ միացությունների, կենդանական թույների դեղաբանական հատկությունների, թունավոր նյութերի ազդեցության մեխանիզմների, թունավորման կանխարգելման և բուժման նպատակով օգտագործվող դեղամիջոցների ուսումնասիրությանը։ Հետազոտել է նաև Հայաստանի հանքային ջրերի (Արզնի, Ջերմուկ) քիմիական ու դեղաբանական հատկությունները, որոշ դեղաբույսեր և դրանց աշխարհագրական տարածվածությունը։ Մեդնիկյանը եղել է Հայաստանի դեղաբանների գիտական ընկերության պատվավոր նախագահ, դեղագործության համամիութենական գիտությունների ընկերության վարչության անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 376)։ ![]() |
- Սեպտեմբերի 26 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Մոզդոկ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 16 մահեր
- 1974 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ
- Դորպատի կայսերական համալսարանի շրջանավարտներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ դեղաբաններ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ բժիշկներ