Գրիգոր Ղալթախչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Ղալթախչյան
Ծնվել է1918
ԾննդավայրԱչաջուր, Հայաստան
Մահացել էանհայտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ

Գրիգոր (Գրիշա) Նիկոլայի Ղալթախչյան (1918, Աչաջուր, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1958): ԽՄԿԿ անդամ (1943): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Ղալթախչյանը ծնվել է 1918 թվականին, Իջևանի շրջանի Աչաջուր գյուղում։ 1936 թվականին ավարտել է Իջևանի միջնակարգ դպրոցը և մանկավարժական աշխատանքի անցնում Ոսկեպար գյուղի տարրական դպրոցում։ 1937 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը[1]։

1941 թվականին Գրիգորը կամավոր մեկնել է բանակ։ Սովորել է ռազմական ուսումնարանում։ 1942 թվականի օգոստոսին Գրիշան 46-րդ բանակի 810-րդ գնդի երրորդ գումարտակի շարքերում, կռվել է Մարուխի և Նավուրի լեռնանցքներում։ 1942 թվականի նոյեմբերին ոտքերը ցրտահարվել են, ապաքինվելուց հետո վերադարձել է իր զորամասը։ 1943 թվականի գարնանը մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Կուբանի ազատագրմանը։ Ավարտել է 46-րդ բանակի դաշտային սպայական կարճատև դասընթացները և լեյտենանտի կոչումով նշանակվել է 223-րդ դիվիզիայի 1037-րդ գնդում, դասակի հրամանատար։ 1943 թվականի օգոստոսին Ղալթախչյանը նշանակվել է վաշտի հրամանատար և մասնակցել Դոնբասի, Խարկովի, Պոլտավայի ազատագրմանը։ 1943 թվականի օգոստոսին ռազմաճակատում ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Ղալթախչյանը 2-րդ Ուկրաինական ռազմաճակատում մասնակցել է Դնեպրոձերժինսկի ազատագրմանը։ Կիրովոգրադի մատույցներում վիրավորվել է, զինվորական հոսպիտալում ապաքինվելուց հետո, 1944 թվականի մայիսին, զորացրվել է բանակից[1]։

1944 թվականին զորացրվելուց հետո նշանակվել է Իջևանի շրջանի Աչաջրի միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1958 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչում։ 1963 թվականին Ղալթախչյանը նշանակվել է Իջևան քաղաքի նորաբաց № 31 գիշերօթիկ դպրոցի տնօրեն, ուր աշխատել է մինչև 1972 թվականը։ 1972 թվականից եղել է Իջևանի № 4 միջնակարգ դպրոցի տնօրեն։ Պարգևատրվել է մարտական ու աշխատանքային մեդալներով ու պատվոգրերով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1958)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]