Գրիգոր Կարապետյան (ճարտարագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Կարապետյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Կարապետյան
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Գրիգոր Սերգեյի Կարապետյան
Ծնվել է հոկտեմբերի 8, 1933 (86 տարեկան)
Ծննդավայր Գորիս
Ազգություն հայ
Գործունեություն Ճարտարագետ
Գործունեության տարիներ 1955 թվականից
Պորտալ Portal.svg Տեխնոլոգիա


Գրիգոր Սերգեյի Կարապետյան (1933, հոկտեմբերի 8, Գորիս), հայ ճարտարագետ-կիբեռնետիկ, արտադրության կազմակերպիչ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1985)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1956-1957 թվականներին վերապատրաստվել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանում։ Աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ում, մասնակցել «Արագած», «Երևան» և պաշտպանական նշանակության «Վոլնա» և «Կարատ» ԷՀՄ-ների մշակմանը։ 1958-1961 թվականներին Կարապետյանի անմիջական ղեկավարությամբ մշակվել է ԽՍՀՄ-ում առաջին համապիտանի «Հրազդան» ԷՀՄ-ն։ 1962-1974 թվականներին եղել է ԷՀՄ-ների փորձնական գործարանի տնօրեն, 1974-1977 թվականներին՝ «Էլեկտրոն» միավորման առաջին գլխավոր տնօրեն, որտեղ իրականացվել է «Հրազդան-2», «Հրազդան-3», «Նաիրի-2», «Նաիրի-3» և այլ հաշվողական մեքենաների արտադրությունը։ 1977-1981 թվականներին կազմակերպել է «Հրազդանմաշ» գրծարանը և Ռադիոտեղորոշիչ սարքերի արտադրությունը։ 1985-1990 թվականներին եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ի տնօրենի տեղակալ, 1990-1992 թվականներին՝ տնօրեն[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ պետական մրցանակ 1975, 1983
  • Մի շարք շքանշաններ, մեդալներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005