Գրիգոր Խամսեցի
Գրիգոր Խամսեցի | |
---|---|
Կառավարում | |
Տիտղոս | Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք (59-րդ) |
Ժամանակամիջոց | 1801 - 1802 |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Անձնական տվյալներ | |
Գործունեություն | Հոգևորական գործիչ |
← Հովհաննես ԺԱ Չամաշըրճյան Աբրահամ Գոլյան Տաթևացի → |
Գրիգոր Դ Խամսեցի (18-րդ դար), հայ հոգևորական գործիչ, Էջմիածնի նվիրակ, Պոլսի Հայոց պատրիարք (1801-1802)։ Հաջորդել է գահընկեց եղած Հովհաննես Բաբերդցուն, իսկ մեկ տարի անց, Օսմանյան սուլթան Մահմուդ Բ-ի հրամանով պաշտոնանկ է եղել[1][2]։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1770-ական թվականներին վարդապետ Գրիգոր Խամսեցին աշխատել է Սիմեոն Երևանցու ժամանակ բացված Ժառանգավորաց վարժարանում, որպես վարդապետ-ուսուցիչ։ Նրան է աշակերտել նշանավոր հոգևորական գործիչ, հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին[3]։ 1800 թվականին Գրիգոր Խամսեցին Դավիթ-Դանիելյան վեճի ժամանակ սատարում է Դանիել Ա Սուրմառեցի կաթողիկոսին, որի համար հակառակորդ և կաթողիկոսական գահը գրաված Դավիթ Ե Էնեգեթցին նրան անվանում է՝ «փչնալի» (պճնված)[4]։
Գրիգոր Խամսեցու գործունեության մասին այլ տեղեկություններ չկան։ Նույնիսկ մահվան թվականն ու վայրն է անհայտ։ Համարվում է, որ մահացել է Թիֆլիսում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 632
- ↑ «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, 3306, 3322
- ↑ «Ներսես Ե Աշտարակեցի», Ա. Հատիսյան, «Էջմիածին» ամսագիր, 1970 սեպտեմբեր, էջ 23
- ↑ «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, Հատոր Բ, 2277. Ապարդիւն Ելք
- ↑ «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, Հատոր Բ, 2292. Էջմիածինի Մէջ
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 632
- «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, 3306, 3322
- «Ներսես Ե Աշտարակեցի», Ա. Հատիսյան, «Էջմիածին» ամսագիր, 1970 սեպտեմբեր, էջ 23