Գրիգոր Լոմիզե
| Գրիգոր Լոմիզե | |
|---|---|
| Ի ծնե | Գրիգոր Միքայելի Լոմիզե |
| Ծնվել է | 1899 հունիսի 19 |
| Ծննդավայր | Թոթրիծղարո |
| Մահացել է | մայիսի 30, 1980 (տարիքը 80) |
| Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Գործունեություն | Ճարտարագետ-շինարար |
Գրիգոր Միքայելի Լոմիզե (1899, հունիսի 19, Թոթրիծղարո, Վրաստան - 1980, մայիսի 30, Մոսկվա), ճարտարագետ-շինարար։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1951)։ ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1979)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1924 թվականին ավարտել է Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1951-1959 թվականներին եղել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի հիդրոէներգետիկ ֆակուլտետի հիմքերի, հիմնատակերի և կառուցվածքների ամբիոնի վարիչ, 1951-1980 թվականներին դասախոսել է Մոսկվայի ճարտարագիտաշինական ինստիտուտում։
Աշխատանքները վերաբերում են սեյսմակայուն շինությունների, ջրանցքների, ծծանցումային կայունության, հիդրոտեխնիկական կառույցների ցամաքուրդի հարցերին։ Մշակել է ճեղքավոր ժայռային ապարներում ծծանցման տեսության և հաշվարկի մեթոդներ։ Ղեկավարել է Անդիջանի ջրամբարի պատվարի, Արաքսի հիդրոհանգույցի, Սարատովի ջրէկի և այլ հիդրոտեխնիկական կառույցների հետազոտական աշխատանքները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.