Գրիգոր Եղիազարյանի բնակելի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
Գրիգոր Եղիազարյանի բնակելի տուն
Եղիազարյան 02.jpg
'
Գտնվում էԵրևան, Աբովյան փողոց 8
Կառուցվել է1884
Շինության ձևըՊատմամշակութային հուշարձան
Կառուցել էՎասիլի Միրզոյան
Ներկա վիճակըԿանգուն

Գրիգոր Եղիազարյանի բնակելի տուն, պատմամշակութային հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան և Պուշկինի փողոցների հատման խաչմերուկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Եղիազարյանը եղել է աղյուսի գործարանատեր։ Եղիազարյանի նարնջագույն (Անիի տուֆ) երկհարկանի առանձնատունը կառուցվել է 1884 թվականին։ 20-րդ դարի սկզբում կառույցի որոշ սենյակներ տրամադրվել են Հնդեվրոպական հեռագրատանը։ Այստեղ է գտնվել ՀԿԿ Կենտկոմի հրատարակչությունը, ավելի ուշ՝ պրոֆտեխնիկական կրթության պետական կոմիտեն, ապա՝ Գեղագիտական դաստիարակության կենտրոնի թատրոնը։ Առաջին հարկը որոշ չափով ցածր է մայթի նիշից, իսկ փողոցների հատման անկյունում` ավելի բարձր։ Շենքը նախագծել է ճարտարապետ Վասիլի Միրզոյանը։

Ճարտարապետական լուծումներում առանձնանում է գլխավոր ճակատը՝ շեշտված կոպտաշար դորիական սյուներով։ Խորհրդային տարիներին կառույցի ճակատի ճակտոնը «զարդարել» է հնգաթև աստղը՝ որպես Հայաստանում նոր իշխանության խորհրդանիշ։ Շքամուտքի դռները փայտյա են, փորագրազարդ։ Առանձնատունն ունեցել է սպիտակ հախճապակով զարդարված պատի վառարաններ, որոնք չեն պահպանվել։ 2000-ական թվականներին շենքը ձեռք է բերել Սամվել Մայրապետյանը։ 2014 թվականին կառույցը դարձել է ռեստորան («Սալոն»)[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Garni.jpg Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/178.4.8