Գրիգոր Գևորգյան (մանկավարժ)
Գրիգոր Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | 1922 |
Ծննդավայր | Շահումյան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Գրիգոր Մնացականի Գևորգյան (1922, Շահումյան, Հայաստան), հայ մանկավարժ: ԽՄԿԿ անդամ (1943): Հայրենական մեծ պատերազմի մասնակից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիգոր Գևորգյանը ծնվել է 1922 թվականին, Արտաշատի շրջանի Շահումյան գյուղում: 1940 թվականին ավարտել է շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը, երկու ամիս աշխատելուց հետո անցել է պարտադիր զինվորական ծառայության տանկային զորամասում: 1941 թվականի հուլիսի 3-ին նրա զորամասը ուժեղ հակահարված է տվել գերմանաֆաշիստական զավթիչներին Օրշա քաղաքի մատույցներում, մասնակցել Սմոլենսկի հերոսական պաշտպանությանը: Ծառայել է նաև «Իլյա Մուրոմեց» զրահագնացքում, մասնակցել Բրյանսկի, Վիտեբսկի, Կովելի ազատագրմանը, մասնակցել է Վարշավայի և Պոզնանի ազատագրմանը, Օդերի Ֆրանկֆուրտի, Բեռլինի գրավմանը, ծառայությունն անցել է հայկական Թամանյան փառապանծ 89-րդ դիվիզիայում: Գրիգորյանը հաղթանակը դիմավորել է Էլբայի ափին: Պատերազմից մեկ տարի անց վերադարձել է տուն[1]:
Գևորգյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Մարտական ծառայությունների համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար» և ուրիշ մեդալներով[1]:
1950 թվականին ավարտել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտը, աշխատանքի անցել Արտաշատի շրջանի Անաստասավանի դպրոցում: Արարատի շրջանի դպրոցներում դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն: 1964 թվականից եղել է Նոր Ուղի ավանի ութամյա դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ: ԽՄԿԿ անդամ է դարձել 1943 թվականին[1]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր աստղի շքանշան
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
- «Բեռլինի գրավման համար» մեդալ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1922 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հայաստանում ծնվածներ
- ԵՊԼՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մանկավարժներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Բեռլինի գրավման համար մեդալակիրներ
- «Վարշավայի ազատագրման համար» մեդալով պարգևատրվածներ