Գրիգոր Գյուլբենկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Գյուլբենկյան
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԿոստանդնուպոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ

Գրիգոր Գյուլբենկյան, հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Գյուլբենկյանը ծնվել է 1887/1890 թվականներին, Տրապիզոնի նահանգի Սամսուն նավահանգստային քաղաքում/ Սեբաստիայի նահանգի Սե­բաս­տի­ա­յի գա­վա­ռի Տիվրիկի գավառակի կենտրոն Տիվրիկ ավանում։

1914 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Կոստանդնուպոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Բժիշկ է աշխատել։ Եղել է հնչակյան կուսակցության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ։

1914 թվականին Առա­ջին աշ­խար­համարտի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և գնդապետի աստիճանով ուղարկվել Տրապիզոն։

1915 թվականին զինվորական բժիշկ ծառայելու ժամանակ մի թուրք զինվոր խնդրել է իրեն զինվորական ծառայությունից ազատվելու կեղծ տեղեկանք տալ, ինչից բժիշկը հրաժարվել է։ Հաջորդ օրն այդ թուրք զինվորը դաշույնով սպանել է երիտասարդ բժշկին։

Այս մասին բանահավաք Վերժինե Սվազլյանին պատմել է բժշկի եղբորորդին՝ Խորեն Գասպարի Գյուլբենկյանը (ծնված 1900 թվականին, Տիվրիկում)։ Սակայն Վ. Սվազլյանի մոտ, հավանաբար սխալմամբ, հիշատակված է Գևորգ անունով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Ստամբուլ, 1919։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ. Այբուբենական համառօտ անուանացանկ (16881940), Իսթանպուլ, 1940։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Սվազլյան Վերժինե, Հայոց ցեղասպանություն։ Ականատես վերապրողների վկայություններ, Ե., 2000։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։