Գրիգոր Գապարաճյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գապարաճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Գրիգոր Գապարաճյան | |
|---|---|
| Ծնվել է | 1779[1] |
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] |
| Մահացել է | անհայտ[1] |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Սուրբ Ղազար կղզու վանք[1] |
| Մասնագիտություն | բանասեր և խմբագիր |
Գրիգոր Գապարաճյան (Կարապետ Խապարաճի, 1779[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - անհայտ[1]), հայ խմբագիր, բանասեր։
Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Ս. Ղազար վանքում, որտեղ քահանա է ձեռնադրվել 1804 թվականին, սակայն հետագայում հրաժարվել է միաբանությունից և Կարապետ Խապարաճի ստորագրությամբ հրատարակել է մի շարք կրոնական գրքեր։ Գրել է նաև «Գիսավոր աստղ» (1811) աշխատությունը։ 1844 թվականին Փարիզում լույս է ընծայել Եղիշեի «Վասն Վարդանանց պատերազմին» գրքի ֆրանսերեն թարգմանությունը։ 1812-16 թվականներին խմբագրել է «Դիտակ Բիւզանդեան» շաբաթաթերթը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 կենսագրական բառարան
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 226.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Գապարաճյան» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 688)։ |