Գրիգոր Գաբրիելյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գրիգոր Գաբրիելյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Գաբրիելյան
Ծնվել է դեկտեմբերի 2, 1951(1951-12-02) (67 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կրթություն Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ազգություն հայ
Մասնագիտություն դերասան
Պարգևներ և մրցանակներ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

Գրիգոր Բաղդասարի Գաբրիելյան (դեկտեմբերի 2, 1951(1951-12-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2015)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Գաբրիելյանը ծնվել է Երևանում: Ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիան՝ Արման Մանարյանի արվեստանոցը, 1978 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: Հրաչյա Ղափլանյանի հրավերով 1974 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան է: Ուսման տարիներին խաղացել է հեռուստաթատրոնում: Նկարահանվել է նաև ֆիլմերում, հեռուստասերիալներում[1][2]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնում կերտել է մի շարք մեծ ու փոքր դերեր բազմաթիվ ներկայացումներում:

  • Հայր Լավրենտիոս՝ Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»
  • Ուրվական՝ Վիլյամ Շեքսպիրի «Համլետ»[3]
  • Դունկան՝ Վիլյամ Շեքսպիրի «Մակբեթ»
  • Կեսար՝ Վիլյամ Շեքսպիրի «Հուլիոս Կեսար»
  • Թորոս՝ Մ. Մնացականյանի «Թաղի զավակը»
  • Գենոլե Մաշու՝ Ի. Ժամյակի «Վճարովի պատրանք»
  • Կոմանդոր՝ Գ. Ֆիգեյրդուի «Դոն Ժուան»
  • Ռոմանի հայր՝ Վ. Սիգարևի «Արնախումի ընտանիքը»
  • Շվեդով Նիկոլայ Վասիլևիչ՝ Հրանտ Մաթևոսյանի «Չեզոք գոտի»
  • Դոն Գրեգորիո՝ Խ. Միլիանի «Ցիանակալիում…կաթով կամ առանց կաթի»
  • Կոմիտաս՝ Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն»
  • Դասախոս՝ Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ»[4]
  • Գենոլե Մաշու՝ Իվ Ժամյակի «Վճարովի պատրանք»
  • Իշխան՝ Ֆեոդոր Դոստոևսկու «Անկոչ Աննան»[5]
  • Մարդ՝ Արմեն Խանդիկյանի, Լևոն Մութաֆյանի «Ձուկն առանց ջրի  կամ… SUICIDE»[6]

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]