Գրիգոր Բրուտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Բրուտյան
Ծնվել էհունիսի 28, 1955(1955-06-28)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 11, 2021(2021-04-11)[1] (65 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունաստղաֆիզիկոս և տոմարագետ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան, ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, Գևորգյան Հոգևոր Ճեմարան և Մատենադարան
Ալմա մատերԵրևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց (1972), Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց (1972) և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1978)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (2004)

Գրիգոր Բրուտյան (հունիսի 28, 1955(1955-06-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 11, 2021(2021-04-11)[1]), հայ աստղաֆիզիկոս, տոմարագետ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1955 թվականի հունիսի 28-ին Երևանում։ 1962 - 1972 թթ. սովորել է Երևանի Մուրացանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցում։ 1965-1972 թթ. սովորել է նաև Արմեն Տիգրանյանի անվան մանկական երաժշտական դպրոցում։ 1973 - 1978 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում։ Ուսումնառության վերջին տարիներին աշխատել է Համալսարանի աստղաֆիզիկայի ամբիոնում որպես լաբորանտ։ Ուսումնառության ավարտից անմիջապես հետո աշխատանքի է անցել Բյուրականի աստղադիտարանում։ Երկար տարիներ աշխատել եմ աստղերի եւ միգամածությունների ֆիզիկայի բաժնում սկզբում՝ որպես ավագ լաբորանտ, ապա՝ որպես կրտսեր գիտաշխատող և գիտաշխատող։ Զբաղվել է բռնկվող աստղերի (նաև՝ Վոլֆ-Ռայեի դասի աստղերի) ուսումնասիրությամբ, գործուն մասնակցություն է ունեցել աստղադիտարանում ընթացող դիտողական ծրագրերին։ Դիտումներ է կատարել հիմնականում Բյուրականի 53 սմ և 1 մ Շմիդտի համակարգի դիտակներով։ Առանձին փոքր խնդիրների առիթով դիտումներ է արել նաև Բյուրականի 2,6 մ դիտակով ու նաև Ռուսաստանի ՌԳԱ Հատուկ աստրոֆիզիկական աստղադիտարանի 6 մ. աստղադիտակով Սկսյալ 1982 թվականից՝ զուտ աստղաֆիզիկական աշխատանքին զուգընթաց զբաղվել է նաև հայկական օրացույցին վերաբերվող խնդիրներով։ 1992-2002 թթ. Բյուրականի աստղադիտարանում եղել է հենց հայկական օրացույցների հետազոտությանը նվիրված գիտական թեմայի ղեկավար։ 1999 թվականից աշխատել է նաև նորաստեղծ՝ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում, իսկ 2000 թվականից այդ թանգարանի տնօրենն է 2004 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմաիկական գիտությունների թեկնածուի գիտ. աստիճան 2005 թ. սկսյալ «Տոմարագիտություն» առարկան է դասավանդում Գևորգյան հոգևոր ճեմարանում, ինչպես նաև Երևանի պետական համալսարանում ու Մխիթարյան ճեմարանում։ 2008 թվականին ազատվել է Բյուրականի աստղադիտարանի աշխատանքից։ 2009 թվականից Վ. Համբարձումյանի տուն-թանգարանում իր պաշտոնավարությանը զուգահեռ աշխատանքի է անցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Գրիգոր Բրուտյանի տոմարագիտական ուսումնասիրությունների հիմնական ոլորտը հայկական հին և հնագույն օրացույցների դաշտն է։ Նա ճշգրտել է Հայոց Հայկյան օրացույցի սիզբը՝ ն.Ք. 2341 թ., Հայոց հնագույն Ամանորի՝ Նավասարդի տոնի դիրքը արևադարձային տարվա մեջ (ամառնամուտից 8 օր առաջ), ի հայտ է բերել Հայոց հնագույն՝ Նախահայկեան օրացոյցը իր ուրոյն կառուցուածքով, որոշ ճշգրտումներ է կատարել հայկական միջնադարյան օրացույցների վերաբերյալ (մասնավորապես՝ Անանիա Շիրակունու Տոմարի հետ կապված), ճշգրտել է Հովհաննես Սարկավագի ժամանակագրական համակարգը և այլն։ Երեք տպագրված և մեկ անտիպ մենագրությունների հեղինակ է, հեղինակել է նաև շուրջ վաթսուն գիտական հոդվածներ՝ հիմնականում հայկական օրացույցի, դրա պատմության, հարակից խնդիրների և աստղաֆիզիկայի որոշ հարցերի վերաբերյալ։

Գիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրիգոր Բրուտյան, Անանիա Շիրակացու «Խառնախորանը», Ս. Էջմիածին, 1998։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]