Գրիգոր Բոյաջիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Բոյաջիև
Ծնվել էմարտի 14, 1909(1909-03-14)
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 13, 1974(1974-05-13) (65 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Մասնագիտությունգիտնական
ԱշխատավայրՌոստովի պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան

Գրիգոր Ներսեսի Բոյաջիև (մարտի 14, 1909(1909-03-14), Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 13, 1974(1974-05-13), Մոսկվա, ԽՍՀՄ), թատերագետ: Արվեստագիտության դոկտոր (1958), պրոֆեսոր (1960):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Բոյաջիևը ծնվել է 1909 թվականի մարտի 3 (14)-ին Ռուսաստանի Ռոստովի մարզում, հայկական ընտանիքում[2]: Դպրոցն ավարտելուց հետո տպագրվել է տեղական թերթերում, իսկ 19 տարեկանում սկսել է դասավանդել մանկավարժական ինստիտուտի աշխատավորների բաժնում: 1930 թվականին ավարտել է Ռոստովի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի գրականության բաժինը: Ուսանողական տարիներից տարվել է թատրոնով, մասնակցել Աշխատավոր երիտասարդության թատրոնի աշխատանքներին, բեմադրել ներկայացումներ: Յուրի Զավադսկու ղեկավարոել է Մոսկվա, և Բոյաջիևը նրա հետ տեղափոխվել է մայրաքաղաք է[3]: Սովորել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ասպիրանտուրայում, որտեղ հետագայում դասավանդել է արևմտաեվրոպական թատրոնի պատմության դասընթաց[4][5]:

Մեծ հայրենական պատերազմի տարիներին՝ 1941-1945 թվականներին, եղել է Կարմիր բանակի կենտրոնական թատրոնի գրական բաժնի վարիչ: 1945 թվականից ղեկավարել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի արտասահմանյան թատրոնի բաժինը, 1946-1960 թվականներին և 1967 թվականից մինչև մահը եղել է Արվեստի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող: 1958 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Մոլիերի դրամատուրգիայի վերաբերյալ: Եղել է Տագանկայի թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ: Հրատարակել է «Գրիգոր Բոյաջիևը պատմում է թատրոնի մասին» (1968) հոդվածների ժողովածուն[6][7]:

Բնակվել է Մոսկվայի Գոգոլևսկի բուլղարի 17 և Չերնյախոսկի փողոցի 4 հասցեներում:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին հանդիսավորությամբ նշվել է Բոյաջիևի ծննդյան 100-ամյակը[8]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1974 թվականի մայիսի 14-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Թաղված է Վեդենսկոե գերեզմանատանը:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Маленькая мама. Свердловск, 1942
  • Нюрка. М.: Профиздат, 1942
  • Князь Владимир. М.-Л., 1943 (в соавт. с О. Форш)
  • Театральность и правда. М.: Искусство, 1945
  • В. П. Марецкая. Творческий путь актрисы. М.. 1954
  • Поэзия театра. М.: Искусство, 1960
  • Театральный Париж сегодня. М.: Искусство, 1960
  • Шесть рассказов об американском театре. М., 1963 (в соавторстве с А. Аникстом)
  • Мольер. М., Искусство, 1967
  • Итальянские тетради. М.: Искусство, 1968
  • От Софокла до Брехта. М.: Просвещение, 1969
  • Мольер на советской сцене. М.: Знание, 1971
  • Вечно прекрасный театр эпохи Возрождения. Л.: Искусство, 1973
  • Душа театра. М.: Молодая гвардия, 1974

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Бояджиев Григорий Нерсесович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Донская Армения. Вып.1. Ростов/Дон, 2007. ISBN 5 901377-18-4
  3. Они жили в нашем городе - Бояджиев Григорий Нерсесович
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 232:
  5. «НАШИ ЗНАМЕНИТЫЕ ЗЕМЛЯКИ» 
  6. «Бояджиев Григорий Нерсесович - «Энциклопедия»»։ Большая российская энциклопедия (Russian)։ Վերցված է 2019-06-14 
  7. «Бояджиев Григорий Нерсесович — Мегаэнциклопедия Кирилла и Мефодия — статья»։ Энциклопедия Кирилла и Мефодия (ռուսերեն)։ Վերցված է 2019-06-14 
  8. Сто лет со дня рождения Григория Бояджиева