Jump to content

Գրիգոր Բաղրամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Բաղրամյան
Ծնվել էհունիսի 29, 1915(1915-06-29)[1]
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1995
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1939)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1972)
Մասնագիտությունճարտարագետ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և Արիության խաչ

Գրիգոր Ալեքսանդրի Բաղրամյան (հունիսի 29, 1915(1915-06-29)[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1995, Երևան, Հայաստան), հայ խորհրդային ինժեներ–հիդրոտեխնիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1972 թվական)։ ՀԽՍՀ վաստակավոր իռիգատոր (1963):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1939 թվականին)։ 1954 թվականից ՀԽՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության նախարար։ ՀԿԿ ԿԿ անդամ (1960 թվականից)։ Աշխատությունները վերաբերում են ՀԽՍՀ հիդրոտեխնիկական կառույցների, հողերի մելիորացիայի, ջրային ռեսուրսների (այդ թվում ստորերկրյա ջրերի) օգտագործման, իռիգացիայի ու գյուղատնտային պատմության տարբեր հարցերին։ ՀԽՍՀ 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։

Մշակել է ստորերկրյա ջրերի օգտագործման համար հիդրոտեխնիկական կառույցների հաշվարկի, գյուղատնտեսական բույսերի ոռոգման նորմաների արդյունավետ ընտրության մաթեմատիկական նոր մեթոդներ։ Տեխնիկական հաշվարկմամբ հիմնավորել է Սևանա լճի մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը և առաջարկել այն իրականացնելու կոնկրետ միջոցառումներ[2]։

Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, լեհական «Քաջերի խաչ» շքանշաններով։

  • Սևանի անցյալը, ներկան և ապագան, Երևան, Հայաստան, 1971։
  • Ջրային տնտեսության վիճակը և զարգացման հեռանկարները Հայկական ՍՍՌ-ում, Երևան, Հայպետհրատ, 1962։
  • Քիմիական արդյունաբերության զարգացումը Սովետական Հայաստանում, Երևան, Պետական գիտա-տեխնիկական հրատարակչություն, 1960։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 http://am.hayazg.info/index.php?curid=422
  2. ↑ «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարան քարտարան › Փնտրման արդյունքներ for 'au:Բաղրամյան, Գրիգոր Ալեքսանդրի,'». www.koha.anau.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 258)։