Գրիգոր Արեշյան (հնագետ)
Գրիգոր Արեշյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 13, 1949 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 2, 2020[1] (71 տարեկան) Երևան, Հայաստան բնական մահով |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | պատմաբան և հնագետ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | հնագիտություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | ակադեմիկոս |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, լատիներեն, թուրքերեն և գրաբար |
Կայք | gregoryareshian.com |
![]() |
Գրիգոր Եվգենիի Արեշյան (մայիսի 13, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 2, 2020[1], Երևան, Հայաստան), հայ հնագետ և պատմաբան։ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, 2014 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[2]։ Արեշյանը եղել է հնագետների միջազգային թիմի համանախագահը, որը Բորիս Գասպարյանի գլխավորությամբ հայտնաբերեց Արենիում գտնված 5,500 տարվա վաղեմության կոշիկը և ամենահին գինեգործարանը[3], որի մասին Արեշյանը ասել է.
«Առաջին անգամ մենք ունենք գինու արտադրության ամբողջական հնագիտական պատկեր, որը 6100 տարեկան է»[4]։
Գրեգորի Արեշյանը դասավանդել է ԱՄՆ 14 համալսարաններում և քոլեջներում, այդ թվում՝ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Իրվինի Կալիֆոռնիայի համալսարան, Չիկագոյի համալսարան, Պլատվիլի Վիսկոնսինի համալսարան, և Ամերշթ քոլեջ։ Ավելի քան 150 գիտական աշխատությունների հեղինակ, որոնք հրատարկվել են 5 լեզուներով 12 երկրներում։ Աշխատությունները նվիրված են հումանիտար և սոցիալական գիտություններում միջառարկայական ուսումնասիրություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով լայն պատմական համատեքստում Միջին Արևելքին և Հայաստանին։
Մահացել է 2020 թվականի օգոստոսի 1-ին կորոնավիրուսի հետ կապված բարդությունների պատճառով[5]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրեգորի Արեշյանը բակալավրի և մագիստրոսի կոչում է ստացել Երևանի պետական համալսարանում, որտեղ սովորել է 1966-1973 թվականներին։ 1973 թվականից մինչև 1975 թվականը Գրեգորի Արեշյանը իր դոկտորանտուրան շարունակել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում, ղեկավարը՝ Բորիս Պիոտրովսկի[6]։ Գիտական թեզը՝ «Երկաթը Հին Արևմտյան Ասիայում»։
Գրիգոր Արեշյանը տիրապետել է անգլերեն, ռուսերեն, հայերեն, գերմաներեն, ֆրանսերեն, լատիներեն, թուրքերեն, գրաբար լեզուներին և ուրարտական սեպագրերին։
Ֆեստշրիֆտ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականին Արեշյանի պատվին լույս է տեսել ֆեստշրիֆտ «Bridging Times and Spaces: Papers in Ancient Near Eastern, Mediterranean and Armenian Studies» վերնագրով։ Հատորի խմբագիրներն էին Արեշյանի նախկին ուսանող Պողոս Ավետիսյանը և Երվանդ Գրեկյանը[7]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.aravot.am/2020/08/03/1127190/
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2020-08-03
- ↑ «Ancient Shoe Steps up Archaeological Insight -- Sott.net»։ Sott.net։ Վերցված է 9 April 2018
- ↑ Squires Nick (9 April 2018)։ «World's earliest known winery discovered in Armenia»։ Վերցված է 9 April 2018
- ↑ «Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը»։ Sputnik Armenian։ Վերցված է 2020-08-03
- ↑ «In Memoriam: Dr. Gregory Areshian -- evnreport.com»։ evnreport.com։ Վերցված է 22 August 2020
- ↑ «Archaeopress: Publishers of Academic Archaeology»։ www.archaeopress.com։ Վերցված է 9 April 2018
|
- Մայիսի 13 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 2 մահեր
- 2020 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի հնագետներ
- Հայ հնագետներ
- Հայ պատմաբաններ
- Խորհրդային պատմաբաններ
- Պատմական գիտությունների թեկնածուներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Հայաստանի նախարարներ
- Հայ պատմիչներ
- ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ
- COVID-19-ից մահացածներ