Jump to content

Գրիգոր Ավագյան (ակադեմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գրիգոր Ավագյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Ավագյան
Ծնվել էսեպտեմբերի 23, 1928(1928-09-23)[1]
Գրոզնի, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 4, 2005(2005-12-04)[1] (77 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունտնտեսագետ, քաղաքական գործիչ և աշխարհագրագետ
Հաստատություն(ներ)Երևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոց, Մանկավարժական գիտությունների ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Պաշտոն(ներ)Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր և ակադեմիկոս
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր (1972)
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն

Գրիգոր Երեմի Ավագյան (սեպտեմբերի 23, 1928(1928-09-23)[1], Գրոզնի, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 4, 2005(2005-12-04)[1], Երևան, Հայաստան), տնտեսագետ, աշխարհագրագետ, պրոֆեսոր (1974), աշխարհագրական գիտությունների դոկտոր (1972), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1992)[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Ավագյանը ծնվել է 1928 թվականին Գրոզնիում։ 1947-1952 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում։ 1990 թվականին ընտրվել ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1992 թվականին ակադեմիկոս[2][3]։

Հետազոտությունների բնագավառը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Ավագյանի իմնական աշխատությունները վերաբերում են տնտեսական աշխարհագրությանը, աշխարհագրության տեսությանը, քարտեզագրությանը, Հայաստանի լեռնային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներին, Հայաստանի գյուղատնսեսության զարգացման հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիներին[4]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ավարտելուց հետո անցել է մանկավարժական աշխատանքի։ 1952-1957 թվականներին աշխատել է Երևանի Թելմանի անվան, իսկ 1957-1958 թվականներին Թումանյանի անվան դպրոցներում։

1958 թվականից մինչև 1961 թվականը աշխատել է անցել Դպրոցների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։ ԵՊՀ-ի դոցենտ (1962–1974), Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսական աշխարհագրության ամբիոնի (1976–2000) և լեռնային շրջանների հետազոտության լաբորատորիայի (1976–1990) վարիչ։ Գրիգոր Ավագյանր 1962—1972 թվականներին եղել է Երևանի պետական Համալսարանի դոցենտ, իոկ 1972—1976 թվականներին պրոֆեսոր, վարել Երևանի ժողտնտեսության ինստիտուտի տնտեսական աշխարհագրության ամբիոնր (1976-2000) և Լեռնային շրջանների հետազոտության լաբորատորիան (1976-1990)[5]։

Գրիգոր Ավագյանը զբաղվել է ՀՀ բնակչության առնչվող հիմնախնդիրներով՝

Առանձնահատուկ կարևորություն ունեցավ ՀՀ բնակչությանը նվիրված մենագրությունը հատուկ կարևորությամբ ուսումնասիրվել էին արտավերնագրային փակ թեմաներ, ինչպիսիք էին «Հայոց Աշխարհի առաջացման», «ցեղասպանության և նրա պատճառների», «սփյուռքահայ գաղթօջախների սոցիալ-տնտեսական կյանքի պատմա-աշխարհագրական վերլուծության» և այլ զուտ ազգային բովանդակության և պատկանելիության թեմաներ[6]։
- Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյան

1992 թվականին Գրիգոր Ավագյանը հիմնադրել է «Պարմանի» ուսանողական համազգային բարեգործական հիմնադրամը, եղել է կազմակերպության նախագահ (1992-2005)։ Հիմնադրամն օգնել է հանրապետության պետական ԲՈւՀ-երի մեծ թվով ուսանողների՝ վճարելու ուսման վարձը։ Գրիգոր Ավագյանըի նախաձեռնությամբ հիմնադրամը հինգ անգամ՝ 1996, 1997, 1998, 1999, 2000 թվականներին հրավիրել է Երևանում հայազգի ուսանողության վեհաժողովներ, որոնք Սփյուռքի ուսանողությանը հայրենիքի շուրջ համախմբելու միտում են ունեցել։

Գրիգոր Ավագյան 40 գիտական և գիտամատրելի մենագրությունների, վազմաթիվ բուհական և դպրոցական դասագրքերի և մեթոդական ձեռնարկների հեղինակ է[5][7]։

  • «Կենդանիների աշխարհի հսկաները» (Կետերը) Երևան, 1975
  • «Հայրենի բնություն» դասագիրք 3-րդ դաս․, Երևան, 1970-1990
  • «Հայրենի բնություն» դասագիրք 4-րդ դաս․, Երևան, 1970-1989
  • «Աշխարհագրություն» (բուհ ընդունվողների համար), Երևան, 1978
  • «Երևանի դյուցազնական քայլերը», Երևան, 1980
  • «Մայրենի բնության արահետներով», Երևան, 1980
  • «Սովետական Հայաստանի տնտեսական աշխարհագրություն», Երևան, 1981
  • «Հայկական ՍՍՀ աշխարհագրության ուսուցման մեթոդիկա», Երևան, 1983
  • «Սովետական Հայաստանի աշխարհագրություն» (ուսումնական ձեռնարկ VII- VIII դասարան), Երևան, 1983г
  • «Սովետական Հայաստանի տնտեսական աշխարհագրություն», Երևան, 1984
  • «Քարտեզը կյանքում», Երևան, 1987
  • «Դպրոցական աշխարհագրություն» (դիմորդների համար), Երևան, 1987
  • «Нагорный Карабах Историческая справка», Ереван, 1988
  • «Հայրենի բնություն մեթոդական ձեռնարկ» (երկրորդ մաս), Երևան, 1989
  • «Люди и горы История, теория, практика», Москва, 1989г
  • «Нагорный Карабах Ответы, справки, отзывы, письма», Ереван, 1990
  • «Нагорный Карабах Ответ фальсификаторам», Ереван, 1991
  • «Հայաստանը և հայերս աշխարհում», Երևան, 1992
  • «Հայաստանը և հայերս աշխարհում», Երևան, , 1993 (հայերեն և ռուսերեն), 1994 (հայերեն և անգլերեն)
  • «Աստծո խոսք», Երևան, 1993
  • «Հայաստան 1920-1990 թթ․», Երևան, 1997
  • «Հայաստանի տնտեսություն, անցած ճանապարհ, այսօրվա զարգացման գծերը», Երևան, 1998
  • «Հայերը 20-րդ դարում», 3-րդ դաս․, 1998
  • «Իմ օրագրից», Երևան, 1999
  • «Հայաստանի Հանրապետության աշխարհագրություն» (դասագիրք VII դասարան), Երևան, 1999
  • «Հայաստանի Հանրապետության աշխարհագրություն» (դասագիրք VIII դասարան), Երևան, 1999
  • «Փրկենք Սևանը», Երևան, 1999
  • «Չկա մայրենի լեզու, չկա ազգ», Երևան, 2002
  • «Մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար», Երևան, 1999[8]
  • Հայկական ՍՍՀ բնակչությունը, Երևան, 1985 թ․
  • Լեռնային Ղարաբաղի բնակչության քարտեզ, Երևան, 1990 թ․
  • Հայերը Ադրբեջանում, Երևան, 1992 թ.
  • Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ատլաս, Երևան, 2001 թ.
  • Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղ Երևան, 2001 թ.
  • Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ճանապարհային ատլաս Երևան, 2004 թ.
  • Երևան քաղաքի հատակագիծը Երևան, 2004 թ.[8]

Պարգևատրվել է Խ. Աբովյանի անվ. մեդալով

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  4. «Վլ. Մովսիսյան «Անվանի գիտնականը ու նվիրյալ քաղաքացին» - Авакян Григор Еремович». sites.google.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  5. 5,0 5,1 Լրատու, Գրիգոր Ավագյան(չաշխատող հղում)
  6. Գ. Ե. Ավագյանի գիտական վաստակը բնութագրող Ս. Օհանյանի հուշերը‎
  7. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գրիգոր Ավագյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  8. 8,0 8,1 «Գ. Ե. Ավագյանի աշխատությունների և քարտեզների ցանկը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Ավագյան (ակադեմիկոս)» հոդվածին։