Գրիգոր Աղախանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Աղախանյան
Ծնվել է հոկտեմբերի 10, 1904(1904-10-10)
Ծննդավայր Իգդիր, Թուրքիա
Մահացել է սեպտեմբերի 27, 1986(1986-09-27) (81 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն ճարտարագետ
Երեխաներ Ալեքսանդր Աղախանյան

Գրիգոր Աշոտի Աղախանյան (հոկտեմբերի 10, 1904(1904-10-10), Իգդիր, Թուրքիա - սեպտեմբերի 27, 1986(1986-09-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ինժեներ-մելիորատոր։ ՀԽՍՀ վաստակավոր իռիգատոր 1957։ ԽՄԿԿ անդամ 1932 թվականից։ Երգիչ, հաղորդավար և պրոդյուսեր Գրիշա Աղախանյանի (Գրիգոր Աղախանյան) պապը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հոկտեմբերի 10-ին, Սուրմալուի գավառի Իգդիր գյուղաքաղաքում։ Ավարտել է Դոնի գյուղատնտեսության և մելիորացիայի ինստիտուտը 1929։ 1940-1953 թվականներին եղել է ՀԽՍՀ ջրային տնտեսության մինիստր, 1953 թվականից՝ ՀԽՍՀ ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի ԳՀԻ-ի տնօրեն։

Գրիգոր Աղախանյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայում

Մասնակցել է Արտաշատի, Դալմայի, Ստորին Հրազդանի և այլ ջրանցքների, ջրամբարների նախագծման, կառուցման, ՀԽՍՀ ոռոգման նոր համակարգի իրականացման աշխատանքներին։ Զբաղվել է նաև Սևանա լճի ջրերը խնայելու նպատակով Արարատյան դաշտի ստորերկրյա ու տեղական ջրերի օգտագործման, ոռոգման ցանցի նախագծման, ՀԽՍՀ ջրային տնտեսության զարգացման պատմության և այլ հարցերով։ Աղախանյանը եղել է 2-դ և 3-րդ գումարումների Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ԽՍՀՄ երեք շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png