Գրիգոր-Միհրդատ Պըյըգլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր-Միհրդատ Պըյըգլյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1812(1812-12-12)
Մահացել է1912

Գրիգոր-Միհրդատ Հակոբի Պըյըգլյան (Պուիկլիուի) (1812 դեկտեմբերի 12, Յաշ - 1912, Ռումինիա), հայ իրավաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր-Միհրդատ Պըյըգլյանը ծնվել է Ռումինիայի Յաշ քաղաքում 1812 թվականի դեկտեմբերի 12-ին։ Սկզբնական կրթությունը ստացել է Յաշի Հայկազյան վարժարանում, ապա ուսանել Փարիզի Մուրադյան վարժարանում (1847)։ Ավարտել է Յաշի համալսարանի իրավաբանական բաժիմնը, ստացել իրավաբանի բարձրագույն մասնագիտություն։ Որոշ ժամանակ աշխատելով մասնագիտությամբ՝ նա 1869 թվականին նշանակվում է Յաշի քաղաքային դատախազ։ 1847 թվականին ընտրվում է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, 1889-ին՝ Սենատի անդամ։

1894 թվականին Պըյըգլյանին ընտրում են ռումինական բարձրագույն վճռաբեկ ատյանի անդամ, ապա նշանակավում է խորհրդական, ընտրվում է խորհրդարանի պատգամավոր, Սենատի անդամ։ Նա ակտիվ մասնակցել է երկրի գրական, մշակութային, հասարական կյանքին։ Արժեքավոր են նրա կողմից հայ-ռումինական կապերի ուսումնասիրությունը, որը երկու ժողովուրդների, բարեկամական կապերի դարավոր պատմության լուսաբանումն էր։ Պըյըգլյանը նամակագրական կապետի մեջ է եղել մեծն Ալիշանի հետ, նաև Ք. Պատկանյանի, Ա. Չոպանյանի և հայ ազգային խոշոր այլ գործիչների հետ։

1914 թվականին Ռումինիայում հրատարակվում է Պըյըգլյանին նվիրված ծավալուն և արժեքավոր աշխատություն՝ «Գրիգոր Մ. Պուիկլիու, 1840-1912»։ Նա պարգևատրվել է Ռումինիայի և Ռուսաստանի մի շարք շքանշաններով։ Մահացել է 1912 թվականին Ռումինիայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]