Վարդևան Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդևան Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12, 1953(1953-07-12) (70 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՇիրակի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԲարգավաճ Հայաստան
Պարգևներ և
մրցանակներ

Վարդևան Ֆաբրիցուսկու Գրիգորյան (հուլիսի 12, 1953(1953-07-12), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական, քաղաքական և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960-1970 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է Լենինականի Ղազարոս Աղայանի անվան թիվ 19 դպրոցը։
  • 1971-1975 թթ. - սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը։
  • 1979-1982 թթ. - սովորել և ավարտել է Լենինգրադի Պ.Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ասպիրանտուրան։ Մանկավարժական գիտությունների թեկնածու (1982)։
  • Մանկավարժական գիտությունների դոկտոր (2004)։ Պրոֆեսոր (2003)։ Ավելի քան 50 գիտական աշխատանքների հեղինակ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղել է ԽՄԿԿ անդամ։
  • 1990 թ. մայիսի 20-ին ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Շիրակացու թիվ 87 ընտրատարածքից։
  • 1990 թ. ընտրվել է Լենինականի քաղաքային խորհրդի պատգամավոր։
  • 1990-2004 թթ. - «Առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ։
  • 1992-1996 թթ. - Գյումրիի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի վարիչ։
  • 1996-1998 թթ. - Շիրակի մարզպետարանի սպորտի բաժնի վարիչ։
  • 1998-1999 թթ. - Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի տեղակալ։
  • 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 62 ընտրատարածքից։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն», 2001 թ. հուլիսից՝ «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբի անդամ[2]։
  • 2002 թ. հուլիսի 3-ին պատգամավորական լիազորությունները դադարեցվել են՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
  • 2006-2015 թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։
  • 2017 թ. պատգամավոր է ընտրվելԾառուկյանդաշինքից։
  • 2018 թ.դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել ԲՀԿ ցուցակով։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի չորս որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]