Գրիգորի Պոմազկով
Գրիգորի Պոմազկով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1924 |
Վախճանվել է | 2012 |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ժանրեր | պոեզիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Ռուսաստանի գրողների միություն |
Պարգևներ |
Գրիգորի Պետրովիչ Պոմազկով (ռուս.՝ Григорий Петрович Помазков, դեկտեմբերի 15, 1924 - 2012), գրող, ԽՍՀՄ, Ռուսաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգորի Պոմազկովը ծնվել է 1924 թվականին Ռոստովի մարզի Բելոկալիտվինսկի շրջանի Միրոշնիկովկա գյուղում` դարբնի ընտանիքում։ Պատանեկությունն անցել է Տացինսկի շրջանի Մակեևո խուտորում, ուր ծնողները տեղափոխվել էին 1940 թվականից։
Հայրենական մեծ պատերազմի առաջին ամիսներին Պոմազկովն աշխատել է պաշտպանական ամրությունների շինարարությունում։ 1943 թվականի հունվարին զորակոչվել է բանակ։ Եղել է գնդացրորդ, ջոկի հրամանատար, հրաձիգների դասակի օգնական, մասնակցել է կռիվներին 5-րդ զրահատանկային, 12-րդ և 18-րդ բանակների կազմում, անցել է Հարավային Բուգ։ Պատերազմն ավարտել է Արևելյան Սիլեզիայում։
Հայրենական մեծ պատերազմից հետո` 1947 թվականին ավարտել է Լվովի ռազմահետևակային ուսումնարանը, ծառայել է Կարպատյան ռազմական օկրուգում որպես դասակի հրամանատար, գնդում կատարել կոմերիտական և կուսակցական աշխատանք։ 1950-1955 թվականներին սովորել է ռազմական ակադեմիայում։ Զինվորական ծառայության տարիներին ավարտել է դատախազների բարձրագույն դասընթացները (1970) և ինքնուրույն յուրացրել Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի ծրագիրը։ Մինչև 1973 թվականը զբաղեցրել է ռազմական արդարադատության տարբեր պաշտոններ։ 1980-ական թվականներին աշխատել է Ռոստովի գրողների կազմակերպության գեղարվեստական քարոզչության բյուրոյում։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիքից զբաղվել է բանաստեղծական գործունեությամբ։ Պահեստազոր անցնելուց հետո զբաղվել է գրական աշխատանքով։ Նրա բանաստեղծությունները հրատարակվել են «Դոն», «Նևա», «Մոսկվա», «Նոր աշխարհ» ամսագրեում, «Գրական թերթ», «Իզվեստիա» և այլ թերթերում։
1977 թվականին Պոմազկովի առաջին բանաստեղծական գիրքը լույս է տեսել «Հանուն սրտի» (Վոենիզդատ)։ Այնտեղ, պատերազմի, ժամանակակից բանակի մասին բանաստեղծությունների հետ միասին, լույս է տեսել «Մակեև խուտոր» պոեմը։ Այսպիսով, Գրիգորի Պոմազկովի աշխատանքում անդրադարձ է կատարվում երկու թեմաների` պատերազմ և խաղաղ կյանք։
Բանաստեղծի ռազմական կենսագրությունը արտացոլվել է նրա հաջորդ գրքերում` «Կոռնևի երկիրը», «Ռասկոլոսե», «Գետի ափին»։
Գրիգորի Պետրովիչի «Մեհեև խուտոր», «Անունը և հայրանուն», «Լյուբիստոկ» բանաստեղծությունները ինքնակենսագրական են և ներկայացնում են բանաստեղծի կյանքի լիրիկական տարեգրությունը` ծնողներին, նրա մանկությունը, երիտասարդությունը, միամիտ սիրը։
Հեղինակը հաճախ կամրջում է պատերազմի տարիները մինչև մեր օրեր, նա բանաստեղծություններ է նվիրում Ատոմմաշի շինարարներին, Դոնի գյուղացիներին։ Դոնյան երկրում ոչինչ օտար չէ նրան։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
- «Մարտական արժանիքների համար» երկու մեդալ
- Այլ զինվորական շքանշաններ
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Именем сердца. Стихи, поэма. – М.: Воениздат, 1977.
- Корневая земля. Лирика. – Ростов н/Д: Ростиздат, '31978.
- Расколосье. Стихи и поэмы. – М.: изд-во «Советский писатель», 1982.
- Берёзовая речка. Стихи и поэмы. – Ростов-н/Д: Ростиздат, 1984.
- Поле первой любви. – Ростов-н/Д: Ростиздат, 1990.
- Возвращение к Свету. Духовно-нравственная книга. – Новосибирск: изд-во Государственной научно-технической библиотеки Сибирского отделения Российской Академии Наук, 1995 – 1996.
- От Дона до Оби. Духовные стихословия. – Новосибирск: изд-во Государственной научно-технической библиотеки Сибирского отделения Российской Академии Наук, 1997.
- В поисках истины во имя человека и закона. Документальные новеллы, очерки, фельетоны, зарисовки, юморески, стихи. – Ростов н/Д: Ростиздат, 2002.
Պոմազկովի կյանքի և գործունեության մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сухорученко Г. Земное притяжение// Дон, 1994, № 11.- с.144-146.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Писатели Дона: Библиографический указатель. — Изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 416 с.
- Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- 2012 մահեր
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Ռուսաստանի գրողների միության անդամներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Ռուս ռազմական գործիչներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով