Գրիգորի Շայն
| Գրիգորի Շայն | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 30 (ապրիլի 11), 1877 |
| Ծննդավայր | Օդեսա, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | օգոստոսի 4, 1956[1][2] (79 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Գերեզման | Գոլուբոյ Զալիվ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա) |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ռուսերեն |
| Կրթություն | Պերմի պետական համալսարան և Տարտուի համալսարան |
| Կոչում | ԽՍՀՄ ԳԱ անդամ |
| Մասնագիտություն | աստղաֆիզիկոս, աստղագետ և համալսարանի դասախոս |
| Աշխատատու | Պերմի պետական համալսարան, Տոմսկի պետական համալսարան, Պուլկովոյի աստղադիտարան, Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարան և Ղրիմի աստղադիտարան |
| Ամուսին | Պելագեյա Շայն |
| Զբաղեցրած պաշտոններ | տնօրեն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[4] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Գրիգորի Աբրամովիչ Շայն (ռուս.՝ Григорий Абрамович Шайн, մարտի 30 (ապրիլի 11), 1877, Օդեսա, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 4, 1956[1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային աստղաֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939)։
Ավարտել է Դորպատի համալսարանը (1919)։ 1921-1925 թվականներին աշխատել է Պուլկովոյի աստղադիտարանում, 1925-1952 թվականներին՝ Ղրիմի աստղադիտարանում (1945-1952 թվականներին՝ տնօրեն)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են աստղային սպեկտրոսկոպիային և գազային միգամածություններին։ Վլադիմիր Ալբիցկու հետ որոշել է մոտ 800 աստղերի ճառագայթային արագությունները։ Հայտնաբերել է (Վասիլի Ստրուվեի հետ) վաղ սպեկտրային դասերի աստղերի արագ պտտման երևույթը (1928), աստղերի մթնոլորտում C13 իզոտոպի մեծ պարունակությունը, մոտ 150 նոր միգամածություններ։ Ուսումնասիրել է նաև կրկնակի աստղերը, փոքր մոլորակները, ասուպային հոսքերը, արևապսակը, հայտնաբերել է նոր գիսավոր (Շայնի գիսավոր) և մի քանի տասնյակ սպեկտրային կրկնակի աստղեր։
ԽՍՀՄ պետական մրցանակ (1950)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
Մահացել է Մոսկվայում, աճյունն ամփոփված Լիմենա քաղաքում (Ղրիմ)[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Шайн Григорий Абрамович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 397. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
- ↑ Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 783. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
- ↑ Могила Г.А. Шайна в поселке Голубой Залив в Крыму
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Колчинский И. Г., Корсунь А. А., Родригес М. Г. Астрономы. Биографический справочник. Киев: Наукова думка, 1977.
- Григорий Абрамович Шайн
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Շայն» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 448)։ |
- Ապրիլի 11 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Օգոստոսի 4 մահեր
- 1956 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային աստղագետներ
- Ռուս աստղագետներ
- Աստերոիդ հայտնաբերողներ
- 20-րդ դարի աստղագետներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Գիսաստղ հայտնաբերողներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Ռուս գիտնականներ