Գրիգորի Միրոշնիչենկոյի հուշարձան (Ազով)
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Ազով |
Ներկա վիճակ | կանգուն |
![]() | |
---|---|
![]() |
Памятник Г. И. Мирошниченко в Азове |
Գրիգորի Միրոշնիչենկոյի հուշարձան (ռուս.՝ Памятник Григорию Мирошниченко), գրող Գրիգորի Իլյիչ Միրոշնիչենկոյի հուշարձանը Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ազով քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազով քաղաքի պատվավոր քաղաքացի, գրող Գրիգորի Իլյիչ Միրոշնիչենկոն ծնվել է 1904 թվականի հունվարի 9-ին Ռոստովի մարզի Միլլերովսկի շրջանի Ստեպանո-Եֆրեմովսկայա գյուղում, երկաթուղային բանվորի ընտանիքում։ 10 տարեկանում գումար է վաստակել` մաքրելով Պյատիգորսկի երկաթուղային կայարանը։ Քաղաքացիական պատերազմի տարիներին, տասնվեց տարեկանում, եղել է հեծելազորային գնդի հրամանատար, մասնակցել է սպիտակ շարժման զորքերի դեմ մարտերին։
Կարմիր բանակի հետ պատերազմն անցել է Կուբանից մինչև Իրանի սահմանները։ Իր կյանքը նա նկարագրել է ինքնակենսագրական «Յունարմիա» գրքում։
Քաղաքացիական պատերազմից հետո Գրիգորի Միրոշնիչենկոն աշխատել է փականագործ Նևիննոմիսկ կայարանի դեպոյում։ 1922 թվականին ընդունվել է կոմերիտմիություն, հետո` կոմունիստական կուսակցություն։ Դեպոյում ստեղծել է կոմերիտական բջիջ։ Պայքարել է բանդիտության դեմ` անդամակցելով հատուկ նշանակության միավորումներին։ Ծանոթ է եղել գրող Ալեքսեյ Մաքսիմովիչ Գորկու հետ։ Դա էլ կանխորոշել է Գրիգոր Միրոշնիչենկոյի ճակատագիրը։
1930-ական թվականներին նա մեկնել է Լենինգրադ և ընդունվել սովորելու Կոմբուհ։ 1935 թվականին ավարտել է ուսումը, զբաղվել է գրական ստեղծագործությամբ։ Հրատարակվել են նրա հետևյալ գրքերը. «Հրացաններ», «Զառիթափ ափեր» և «Յունարմիա»։ Գրել է վիպակներ. «Նավաստի Նազուկինը», «Հանուն հեղափոխության» և «Տանկիստ Դուդկոն»։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին կռվել է ռազմաճակատներում։ Եղել է Բալթյան նավատորմի ռազմական խորհրդին կից գրողների օպերատիվ խմբի պետի տեղակալ, «Կրասնոզնամյոննի Բալտիյսկի ֆլոտ» թերթի գրական բաժնի պետ։ Լենինգրադում գրել է բալթիացի ծովայինների մասին «Գվարդիայի գնդապետ Պրեոբրաժենսկին» գիրքը։ 1949 թվականին լույս է տեսել նրա «Ազով» եռերգության առաջին գիրքը։ 1960 թվականին լույս է տեսել երկրորդ գիրքը՝ «Ազովի պաշարումը»։ 1985 թվականին գրողի մահվան պատճառով եռերգությունը մնացել է անավարտ։
Գրիգորի Միրոշնիչենկոյի հուշարձանը տեղադրվել է Ազովի բերդապատնեշի հետնամասում՝ նրա գերեզմանի վրա։ Գրիգորի Միրոշնիչենկոն գրել է կտակ, համաձայն որի՝ նա ցանկացել է, որ իր աճյունը թաղվի Ազովում։ Նրա այդ ցանկությունը կատարվել է քաղաքի վարչակազմի կողմից։ Նրա գերեզմանին կառուցված հուշարձանը կամարով աղյուսե դարպաս է։ Հուշարձանի երկու կողմերում տեղադրված են XVIII դարի թնդանոթների նմանակներ։