Գրիգորի Ադամով
Գրիգորի Ադամով Григорий Адамов | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6 (18), 1886 |
Ծննդավայր | Խերսոն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 14, 1945[1] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գրական անուն | Г. Адамов |
Մասնագիտություն | գրող, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և խմբագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ժանրեր | ֆանտաստիկա |
Զավակներ | Արկադի Ադամով |
Գրիգորի Ադամով (ռուս.՝ Григорий Борисович Адамов, իսկական անունը՝ Գիբս, ծածկանունը՝ Г. Адамов, մայիսի 6 (18), 1886, Խերսոն, Ռուսական կայսրություն - հուլիսի 14, 1945[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ֆանտաստ գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լրագրողական գործունեությունը սկսել է սոցիալ-դեմոկրատական «Юг» («Հարավ») թերթի խմբագրմամբ։ 1931 թվականին լույս է տեսել նրա առաջին արձակ ժողովածուն՝ «Միավորված շարասյունները»։ Առավել հայտնի է գիտաֆանտաստիկ ստեղծագործություններով։ Առաջին գիտաֆանտաստիկ ստեղծագործությունը տպագրվել է 1934 թվականին («Рассказ Диего»): «Վթար» (1935) և «Արևի օազիս» (1936) պատմվածքներում նվիրված է Արկտիկայի ու Կարակումների ապագա էներգետիկայի աղբյուրներին։ Ապագայում էներգիայի յուրացման խնդիրների է նվիրված նաև Ադամովի առաջին գիտաֆանտաստիկ վեպը՝ «Ընդերքին հաղթողները» (1937), որի սյուժեն զարգանում է երկրի ընդերք ճանապարհորդությամբ և այնտեղ էլեկտրակայան կառուցելուն[2]։
Գրիգորի Ադամովի որդին՝ Արկադի Ադամովը, դետեկտիվ ժանրի գրող է։
Գ. Ադամովը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկու օվկիանոսների գաղտնիքը (գիտաֆանտաստիկ վեպ), Ե., Հայպետհրատ, 1964, 584 էջ։ Ռուս. թարգմ.՝ Մ. Մկրտչյան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962.
- ↑ Григорий Борисович Адамов
|
- Մայիսի 18 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 14 մահեր
- 1945 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս արձակագիրներ
- Ռուս ֆանտաստ գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Խորհրդային մանկագիրներ
- Ռուս լրագրողներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Խորհրդային վիպասաններ
- 20-րդ դարի լրագրողներ