Գրիգորի Ագեյկին
Գրիգորի Ագեյկին | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1924 |
Ծննդավայր | Կոչկուրովո, Կոչկուրովսկի շրջան, Մորդովիայի Հանրապետություն, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 1, 2007 (83 տարեկան) |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մորդովիայի պետական համալսարան |
Պարգևներ | |
Գրիգորի Ագեյկին Վիքիդարանում |
Գրիգորի Պետրովիչ Ագեյկին (դեկտեմբերի 1, 1924, Կոչկուրովո, Կոչկուրովսկի շրջան, Մորդովիայի Հանրապետություն, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 1, 2007), էրզիացի և ռուս բանաստեղծ, գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգորի Ագեյկինը ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 1-ին Կոչկուրովո գյուղում (այժմ՝ Մորդովիայի Կոչկուրովսկի շրջան)[1]։ Դպրոցում սովորելու տարիներին նա հատուկ ուսումնասիրում էր մորդովերեն լեզուն, 6-րդ դասարանում նա գրել է առաջին բանաստեղծությունները, որոնք հրապարակվել են դպրոցական թերթում, գրող Ի. Պ. Կրիվոշեևի հետ հանդիպումներից մեկի ժամանակ նա նույնիսկ գովասանքի է արժանացել ստեղծագործական ձգտումների համար։ Գրիգորիի բանաստեղծությունները շուտով սկսեցին լույս տեսնել «Սյատկո» թերթում։
1941 թվականին Ագեյկինը զորակոչվել է բանակ, ծառայել է հետախուզությունում։ Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում մասնակցել է Սմոլենսկի մարզում, Ուկրաինայում, Բելառուսիայում, Մոլդովայում, Ռումինիայում, Հունգարիայում, Ավստրիայում և Բուլղարիայում մղվող մարտերին։ Արժանացել է Կարմիր դրոշի շքանշան և Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանների։ 1947 թվականի ապրիլին վերադարձել է հայրենիք, ավարտել կուսակցական դպրոցը և Մորդովական պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Խորհրդային Մորդովիա» և «Էրզյան Կոմունա» թերթերում, եղել է նաև «Пионерэнь вайгель» («Պիոների ձայն») ամսագրի խմբագիր, որի շնորհիվ էլ սկսել է ստեղծագործություններ գրել մանուկների համար։ Ագեյկինի թերթում հրապարակվում էին Մորդովիայի ապագա հայտնի գրողներ Արթուր Մորոյի, Ա. Լուկյանովի և Ե. Պյատաևի հոդվածներն ու ստեղծագործությունները։ Շուտով բոլոր երեք հրատարակությունները միավորվեցին «Խորհրդային Մորդովիա» մեկ հրատարակության մեջ, որտեղ հրապարակվում էին էրզյան, մոկշյան և ռուսերեն հոդվածներ ու ստեղծագործություններ։ Ի զարմանս «Էրզյան կոմունա»-ի աշխատակիցների և խմբագիրների՝ թերթը վերականգնվեց «Էրզյան պրավդա», որտեղ էլ շարունակեց աշխատել Ագեյկինը։
«Էրզյան պրավդայում» աշխատած ժամանակահատվածում Ագեյկինը հրապարակել է բազմաթիվ ստեղծագործություններ նվիրված ժողովուրդների բարեկամությանը, հայրենի եզերքի գեղեցկությանը, աշխատանքին և սիրուն։ Հայտնի է որպես կարճ պատմվածքների և մանկական բանաստեղծությունների, բալլադների, ակնարկների, ֆելեյտոնների և զավեշտական փոքրիկ երկերի հեղինակ[1]։
Մահացել է 2007 թվականի դեկտեմբերի 1-ին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փոքրիկ ընկերներ» (Вишка ялгинеть, 1958)
- «Ոսկե աստղիկներ» (Сырнень тештинеть, 1959)
- «Սրտի ձայնը» (Седей вайгель, 1964)
- «Боря - космонавт» (1967)
- «Ով ումից է վախենում» (Кие киде пели?, 1976)
- «Չերեմուշկա» (Лемзеркай, 1980)
Հեքիաթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քանդված կծիկ» (Калавтозь кире)
- «Топтыга»
- «Максим»
- «Թևավոր ընկերներ» (Сёлмов оят)
- «Туз»
- «Пожар»
- «Պղպեղ» (Перець)
- «Հետ մի մնա ընկերներիցդ» (Иля кадново ялгасто)
- «Баян»
- «Լավ գործ» (Паро тев)
- «Գարնանային առավոտ» (Тундонь валске)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Чилисема» 2015ие № 5, АГЕЙКИН Григорий Петрович Արխիվացված 2016-02-08 Wayback Machine (էրզ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Время и события. 2014: библиографический указатель / Нац. б-ка им. А. С. Пушкина Респ. Мордовия; [сост. А. Н. Маланьчева]. - Саранск, 2013. - 148 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեկտեմբերի 1 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Դեկտեմբերի 1 մահեր
- 2007 մահեր
- Մորդովիայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային գրողներ
- Էրզիացի գրողներ
- Ռուս բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով