Գրիգորիս Երգեցող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգորիս Երգեցող
Ծնվել էանհայտ
Վախճանվել էանհայտ
Մասնագիտություներգիչ

Գրիգորիս Երգեցող (ծննդյան և մահվան թվականները անհտայտ են), XIII դարի հայ գրիչ։ Գործել է Կիլիկիայի մայրաքաղաք Սիսում։ Եղել է նաև երգիչ-կատարող, որից և՝ նրա Երգեցող մականունը։ Ընդօրինակել է Գրիգոր Վկայասերի Տօնամակը, որը Հայոց թագավոր Լևոն Գ նվիրել է Փերուճիայի հայ եկեղեցուն։ 1237 թ. Սիսում օրինակել է մեկ Ավետարան, որը 4 ավետարանիչների պատկերներով, 9 խորանով և 36 կիսախորաններով զարդարված թղթե ձեռագիր է կազմը՝ կոստղապատ, արծաթյա ակնակուռ անկյունազարդերով և ակնակուռ խաչով։ 1238 թ. Սանդուլ անապատում ընդօրինակել է մեկ այլ Ավետարան, իսկ 1244 թ.՝ Ներսես Շնորհալու ն Գրիգոր Մագիստրոսի թղթերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 223 CC-BY-SA-icon-80x15.png