Գրիգորիս Ալեաթճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորիս Ալեաթճյան
Ծնվել է1840
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1899
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունխմբագիր

Գրիգորիս Ալեաթճյան (1840, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1899), հայ եկեղեցական և կրթական գործիչ։

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը, զբաղվել ուսուցչությամբ։ 1863-1866 թվականներին Պոլսում հրատարակել է «Թռչնիկ Պեգասյան» պարբերականը, որը 1866-1868 թվականներին լույս է տեսնում «Պեգասյան թռչնիկ» անունով[1][2]։ 1870-ականներից եղել է առաջնորդ Խարբերդի, Երզնկայի, Մուշի և Վանի թեմերի։ Վերադառնալով Պոլիս, պաշտոնավարել է Սկյուտարի Ս. Խաչ եկեղեցում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա,Երևան 1973, էջ 46

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՊԵԳԱՍԵԱՆ ԹՌՉՆԻԿ». Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».