Գրիգոլ Չիքովանի
Գրիգոլ Չիքովանի վրաց.՝ გრიგოლ ჩიქოვანი | |
---|---|
Ծնվել է | մարտի 2 (15), 1910 |
Ծննդավայր | Խոբի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 26, 1981 (71 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ և դրամատուրգ |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Պարգևներ |
Գրիգոլ (Գրիգորի) Սամսոնի Չիքովանի (վրաց.՝ გრიგოლ ჩიქოვანი, 2 (15) մարտի, 1910, Խոբի (ներկայում՝ Վրաստանի Սամեգրելո և Զեմո-Սվանեթի երկրամասի Խոբիի շրջանի վարչական կենտրոնը) — 26 նոյեմբերի, 1981, Թիֆլիս), վրացի խորհրդային գրող, սցենարիստ, դրամատուրգ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ծառայողի ընտանիքում։ 1936 թվականին ավարտել է Թիֆլիսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 1939 թվականին՝ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (այժմ՝ Կինեմատոգրաֆիայի Ս. Գերասիմովի անվան համառուսաստանյան պետական համալսարան) սցենարիայի ֆակուլտետը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգոլ Չիքովանիի ստեղծագործությունները տպագրվել են 1932 թվականից։ Նրա առաջին գիրքը՝ «Պատմվածքներ և նովելներ», լույս է տեսել 1940 թվականին։
Չիքովանին հեղինակել է պատմվածքներ խորհրդային քաղաքացիների աշխատանքային սխրանքների մասին։
«Կյանքի սահմանը» (1952), «Մայա» (1958) պատմվածքների ժողովածուներում, «Սեր» (1958), «Երկրորդ ընտանիք» (1960) վիպակներում, «Մայր բոլորի համար» (1956), «Կանաչ սարերի տիրուհին» (1962) ակնարկներում պատկերել է կոլխոզային գյուղերի աշխատողների կյանքն ու աշխատանքը։
Սոցիալիստական աշխատանքի հերոս, կոլխոզի նախագահ Մ. Օրագվելիձեի հետ համատեղ գրել է «Շրոմա» (1963) գիրքը՝ նվիրված վրացի ու ուկրաինացի գյուղացիների բարելամությանը։
Հետպատերազմյան տարիների առավել նշանակալի ստեղծագործությունները հրատարակվել են «Օդիշյան պատմվածքներ» շարքում։
Հեղինակել է «Եկավ փետրվարը» (1971), «Հող» (1977), «Հավատ» (1980) պատմահեղափոխական եռագրությունը, պիեսներ, կինոսցենարներ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետկինոարդ ստուդիայում նկարահանվել է «Հասան» (1932) ֆիլմում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատվո նշան» շքանշան,
- ԽՍՀՄ մեդալներ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Теракопян А., Выбор пути — обретение Родины, «Литературное обозрение», 1973, № 1;
- Муравник М., Новое солнце Одиши, «Смена», 1973, № 6.
- Кузнецов Ф., «Ум, честь и совесть нашей эпохи», «Литературная газета», 1974, 15 мая.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Чиковани Григол Самсонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- Մարտի 15 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 26 մահեր
- 1981 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Վրացի գրողներ
- Խորհրդային գրողներ
- Վրացի սցենարիստներ
- Վրացի դրամատուրգներ