Jump to content

Գրիբոյեդովի ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիբոյեդովի ջրանցք
Տեսակջրանցք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Երկարություն5 կմ
Լայնություն32 մետր
Հիմնադրված է1739
Քարտեզ
Քարտեզ

Գրիբոյեդովի ջրանցք (ռուս.՝ Канал Грибоедова, մինչև 1923 թվականը՝ Եկատերինայի ջրանցք (Екатерининский канал), ջրանցք Սանկտ Պետերբուրգում, որը սկիզբ է առնում Մոյկա գետից Մարսովո դաշտում և թափվում է Ֆոնտանկա գետը Մալո-Կալինկինի կամրջի մոտ։ Ջրանցքի երկարությունը կազմում է 5,1 կմ[1], լայնությունը՝ 32 մ, խորությունը՝ մինչև 3,5 մ, ջրի միջին ծախսը՝ 3,1 — 3,4 մ³/վ։ Տեղանունն օգտագործվում է նաև որպես Գրիբոյեդովի ջրանցքի առափնյա փողոցի առօրյա անվանում։

Ջրանցքն անցկացվել է Կրիվուշի գետի (այլ անուն՝ Գլուխայա (Խուլ) գետ) հունով, որն սկիզբ էր առնում ճահճուտից, որը ընկած է ներկայիս Կոնյուշեննայա հրապարակի և Արվեստների հրաապարակի միջև։ Սկզբում ջրանցքը կոչվել է Եկատերինինսկի՝ ի պատիվ կայսրուհի Եկատերինա II-ի, որի իշխանության օրոք էլ այն կառուցվել է:

«Կազանի տաճարի տեսքը հետևի ճակատից Եկատերինայի ջրանցքի մոտից», 1810-ական թվականներ
Ջրանցքի ժամանակակից տեսքը երեկոյան (2015)
Ջրանցքի սկիզբը Մոյկա գետից, «Երեք կամուրջ»

1735 թվականին Վոզնեսենսկի պողոտայի առանցքի երկայնքով կառուցվել է Վոզնեսենսկի փայտե կամուրջը։

Կրիվուշ գետի երկայնքով տարածքը սկսել է կառուցապատվել 1737 թվականին, երբ այստեղ սկսել են տարածքներ տրամադրել ծովային գերատեսչության աշխատակիցներին։ Սկզբում կառուցապատվել է աջ ափը։ Սեփականատերերի պարտականությունների թվում էին ափի բարեկարգումը, դրա անջրպետումը փայտով։ Գետի հունի երկայնքով տներ կառուցելու համար հատվել է անտառը, սակայն ցարական հրամանագրով արգելվում էր այնտեղ կաղնու, թխկի և լորենու հատումը։ Եթե այդ ծառերը գտնվում էին կառուցապատման վայրում, ապա դրանք պետք է վերատնկվեին այգիներում և բանջարանոցներում:

1739 թվականին Կրիվուշի գետի ակունքը միացվել է Մոյկային, 1764-1790 թվականներին խորացվել է հատակը, ամրացվել են ափերը և կառուցվել են գրանիտե առափեր (շինարարներ՝ ինժեներներ Ի. Մ.Գոլենիշչև-Կուտուզով, Ի. Ն. Բորիսով, Ֆ. Վ. Բաուր, Կ. Ֆ. Մոդերախ)[2]։

1923 թվականի հոկտեմբերի 6-ին ջրանցքը վերանվանվել է ի պատիվ ռուս դրամատուրգ և դիվանագետ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի, որը բնակվել է ջրանցքի առափնյա տներից մեկում[3]. այն սկսել է կոչվել Գրող Գրիբոյեդովի ջրանցք (ռուս.՝ канал Писателя Грибоедова) իսկ 1931 թվականից՝ Գրիբոյեդովի ջրանցք[4]։

Գոյություն ունի քաղաքային լեգենդ, որը ջրանցքի նոր անունը կապում է ինժեներ Կ. Դ. Գրիբոյեդովի անվան հետ, որն զբաղվել է դրա բարելավմամբ, սակայն դա հերքվում է տեղանվանագիտության մասնագետների կողմից[5][6][7]։

1954-1956 թվականներին ջրանցքի առափնյա հատվածը Մոյկայից մինչև Իտալական փողոց երեսպատվել է գրանիտով։

Գրիբոյեդովի ջրանցքը Առյուծի կամրջի մոտ
Արծվառյուծների քանդակներով հետիոտնային Բանկային կամուրջ Ռուսաստանի կայսրության նախկին Ասիգնացիոն բանկի շենքի մոտ, որի տարածքում այժմ գտնվում է Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանը

2007-2008 թվականներին մի կողմից վերանորոգվել է ջրանցքի առափնյան Կազանյանից մինչև Բանկային կամուրջ։ Հետիոտնային կամրջին հարող մյուս կողմն այդպես էլ մնացել է վթարային վիճակում:

2016 թվականի սեպտեմբերի 10-ից առափնյայի կենտ կողմում՝ Կազանի հրապարակից մինչև Գրիվցովի նրբանցք հատվածում, սահմանվել է միակողմանի երթևեկություն[8]։

Աշխարհագրական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրանցքի երկարությունը կազմում է 5,1 կմ[1], լայնությունը՝ 32 մ, խորությունը՝ 3,5 մ, ջրի միջին ծախսը՝ 3,1 — 3,4 մ³/վ ։ Սանկտ Պետերբուրգի մյուս ջրանցքներից Գրիբոյեդովի ջրանցքը տարբերվում է իր նեղ և շատ ոլորուն հունով։

Ջրանցքի վրա գցվել է 21 կամուրջ.

  • Թատերական կամուրջ
  • Նոր Կոնյուշեննայա կամուրջ
  • Իտալական կամուրջ
  • Կազանի կամուրջ
  • Բանկային կամուրջ
  • Ալյուրի կամուրջ
  • Քարե կամուրջ
  • Դեմիդով կամուրջ
  • Սեննոյ կամուրջ
  • Կոկուշկինի կամուրջ
  • Վոզնեսենսկի կամուրջ
  • Պոդյաչեսկի կամուրջ
  • Առյուծի կամուրջ
  • Խառլամով կամուրջ
  • Նովո-Նիկոլսկի կամուրջ
  • Կրասնոգվարդեյսկի կամուրջ
  • Պիկալով կամուրջ
  • Մոգիլյովի կամուրջ
  • Ալարչին կամուրջ
  • Կոլոմենսկի կամուրջ
  • Մալո-Կալինկինի կամուրջ

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միխայլովսկի այգին Ռուսական թանգարանի Միխայլովսկի պալատին կից
  • Спас на Крови եկեղեցին ջրի եզրին, 1881 թվականի մարտի 1-ին «Ժողովրդական կամք» ահաբեկչական հեղափոխական կազմակերպության անդամների կողմից Ալեքսանդր II կայսեր սպանության վայրում։ Եկեղեցին կառուցվել է ժողովրդի փողով նեոռուսական ոճով։ Խորհրդային ժամանակաշրջանում այն օգտագործվել է ոչ նպատակային և երկար տարիներ փակվել է վերականգնման համար: Այն մաս է կազմել Իսահակի տաճարի թանգարանային համալիրի, որը ներառում էր Սմոլնիի տաճարը և Սամպսոնիևսկի տաճարը Վիբորգի կողմում։
  • Կոնյուշեննայա հրապարակ կայսերական Կոնյուշեննայա գերատեսչության շենքերի համալիրով: Հիմնական շենքում գտնվել է Անձեռակերտ կերպարի Փրկչի Եկեղեցին, որում տեղի է ունեցել Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի հուղարկավորությունը, որն ապրել է Մոյկա գետի ափին (տուն 12): Խորհրդային տարիներին շենքում եղել են տարբեր կազմակերպություններ։ Հետխորհրդային տարիներին շենքը սպասում է վերակառուցման՝ ժամանակակից օգտագործման համար: Խորհրդային տարիներին հրապարակում եղել է տրամվայի օղակ։ Հրապարակի հարևանությամբ անցնում են Բոլշայա Կոնյուշեննայա փողոցը և Մալայա Կոնյուշեննայա փողոցը, որտեղ ապրել են ախոռային գերատեսչության ծառայողները։ Մալայա Կոնյուշեննայա փողոցը 1990 թվականին վերածվել է հետիոտնային գոտու։
  • Ռուսական պետական թանգարան Բենուայի մասնաշենքը, որն ի սկզբանե եղել է Ալեքսանդր III-ի թանգարանը։ Շենքը թանգարանի գլխավոր շենքի՝ Միխայլովսկի պալատի ուշ շրջանում ավելացված հատվածն է, որը նայում է Արվեստների հրապարակին։ Մասնաշենքը ծառայում է որպես թանգարանի ժամանակավոր ցուցահանդեսների վայր։ Շենքի մուտքը Գրիբոյեդովի ջրանցքի առափնյայից է:
  • «XX դար» պետական գրական թանգարանը գրող Միխայիլ Զոշչենկոյի բնակարանում՝ կայսերական ախոռային գերատեսչության նախկին բնակելի շենքում։
  • Գրքի տուն, Լենինգրադի գլխավոր գրախանութը մի շենքում, որը կառուցվել է Առաջին համաշխարհային պատերազմից առաջ՝ որպես ամերիկյան «Զինգեր» ընկերության ներկայացուցչություն։
  • Էնգելգարդտի տուն (Նևսկի պողոտա, տուն 30), 19-րդ դարի առաջին կեսին պարահանդեսների անցկացման վայր, որոնցից մեկում վրա տեղի է ունենում Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի գործողությունը։ Խորհրդային տարիներին շենքում տեղակայված է եղել Մ. Ի. Գլինկայի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, որտեղ տեղի են ունեցել կամերային երաժշտության համերգներ։ Նևսկի պողոտայի անկյունում և Գրիբոյեդովի ջրանցքի առափնյա հատվածում գտնվում է շենքի մեջ ներկառուցված «Նևսկի Պրոսպեկտ» մետրոյի կայարանի նախասրահներից մեկը և «Գոստինի դվոր» կայարան անցումը։
  • Կազանի տաճարը, որը կառուցվել է 19-րդ դարի առաջին տասնամյակում, ուրվագծերով հիշեցնում Է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը։ 1812 թվականի Հայրենական պատերազմից հետո տաճարը դարձել է ռուսական ռազմական փառքի հուշարձան. այնտեղ տեղ են գտել ռուսական բանակի հրամանատար ֆելդմարշալ Կուտուզովի գերեզմանը և ռազմավարային դրոշները, իսկ շենքի դիմաց կանգնեցվել են Կուտուզովի և այդ ժամանակվա մեկ այլ ռուս ռազմական առաջնորդ Միխայիլ Բարկլայ դե Տոլլիի հուշարձանները։
  • Ասիգնացիոն բանկի շենքը, 2024 թվականին եղել է Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից զբաղեցրած շենքերից մեկն է,
  • Արծվառյուծների քանդակներով Բանկային կամուրջը,
  • Գոլիդեյի եկամտաբեր տունը (այժմ՝ № 97), 1812 թվականից հետո, 19-րդ դարի 1-ին կեսին շենքի մի մասն իր կարիքների համար վարձակալել է կայսերական թատրոնների տնօրինությունն։ Այստեղ տեղակայված են եղել թատերական և երաժշտական գործակալություններ, ինչպես նաև պաշտոնյաների, նկարիչների և թատերախմբի մասնակիցների բնակարաններ։ Առաջին հարկում գտնվել է Պոխորսկու տպարանը, որը տպել է պիեսներ և պաստառներ, «Հոթել դյու Նորդ» պանդոկը, ուր այցելել են տան բնակիչները։ Ի թիվս այլոց, տանը ապրել են արտիստներ Բրյանսկիները, Անդրեյ Կարատիգինի ընտանիքը (դեպի Մարիինյան ինստիտուտ և Սպայական փողոց նայող պատուհաններով բնակարանում), Եվգենյա Կոլոսովան իր դստեր՝ Եկատերինա Տելեշովայի հետ, Ա. Ս. Յակովլևը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 канал Грибоедова (Екатерининский): [рус.] / verum.wiki // Государственный водный реестр: [арх. 15 октября 2013] / Минприроды России. — 2009. — 29 марта.
  2. «Об утверждении охранного обязательства Собственника или иного законного владельца объекта культурного наследия федерального значения "Мост Львиный", включенного в единый государственный реестр памятников культурного наследия народов Российской Федерации» (PDF). Комитет по государственному контролю, использованию и охране памятников истории и культуры. 2017-10-10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-01-28-ին. Վերցված է 2019-10-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Горбачевич К. С., Хабло Е. П. Почему так названы?: О происхождении названий улиц, площадей, островов, рек и мостов Санкт-Петербурга. — 5-е изд., перераб. — СПб.: Норинт, 2002. — 353 с. — ISBN 5-7711-0019-6.
  4. Городские имена сегодня и вчера: Петербургская топонимика / сост. С. В. Алексеева, А. Г. Владимирович, А. Д. Ерофеев и др. — 2-е изд., перераб. и доп. — СПб.: Лик, 1997. — 288 с. — (Три века Северной Пальмиры). — ISBN 5-86038-023-2.
  5. Ерофеев А. Д., Владимирович А. Г. Легенды, что Чайковский не тот, да и некоторые другие персонажи тоже // Откуда приходят названия : Петербургские улицы, набережные, площади от аннинских указов до постановлений губернатора Полтавченко / Алексей Ерофеев, Алексей Владимирович. — М. : Центрполиграф, 2014. — ISBN 978-5-227-05514-9.
  6. Шерих Д. Ю. Никаких революций!: В чью честь наименованы канал Грибоедова и улица Чайковского? // История Петербурга наизнанку : Заметки на полях городских летописей / Дмитрий Шерих. — М. : Центрполиграф, 2014. — (Всё о Санкт-Петербурге). — ISBN 978-5-227-04927-8.
  7. Ансберг О. Н. Шаржи Поля Робера в «Петербургской газете» // Фонтанка : культурно-исторический альманах. —СПб., 2016. — № 19. — С. 55—56. Архивировано из первоисточника 14 փետրվարի 2019.
  8. «Введение одностороннего движения в Центральном районе». gudodd.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-12-28-ին. Վերցված է 2019-01-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն) // Сайт ГУ «ДОДД»

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Вяземский С. М. Канал Грибоедова // Блокнот агитатора. — 1968. — № 24—25.
  • Горбачевич К. С., Хабло Е. П. Почему так названы?: О происхождении названий улиц, площадей, островов, рек и мостов Ленинграда. — 3-е изд., испр. и доп. — Л.: Лениздат, 1985. — С. 445. — 511 с.
  • Ленинград: Путеводитель / Сост.: В. А. Витязева, Б. М. Кириков. — 2-е изд.. — Л., 1988. — С. 141—150.
  • Горбачевич К. С., Хабло Е. П. Почему так названы?: О происхождении названий улиц, площадей, островов, рек и мостов Санкт-Петербурга. — 4-е изд., перераб. — СПб.: Норинт, 1996. — С. 310. — 359 с. — ISBN 5-7711-0002-1.
  • Кудашев Б. М. По каналу Грибоедова: Путеводитель. — СПб., 1997.
  • кан.Грибоедова // Городские имена сегодня и вчера: Петербургская топонимика / сост. С. В. Алексеева, А. Г. Владимирович, А. Д. Ерофеев и др. — 2-е изд., перераб. и доп. — СПб.: Лик, 1997. — С. 39. — 288 с. — (Три века Северной Пальмиры). — ISBN 5-86038-023-2.
  • Зуев Г. И. Вдоль канала Грибоедова. — М. — СПб.: Центрполиграф, МиМ-Дельта, 2006. — ISBN 5-9524-2318-3
  • Беляева Г. И. Прогулки по старой Коломне. — М.: Центрполиграф, 2009. — С. 209—227.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիբոյեդովի ջրանցք» հոդվածին։