Գրետե Ինգման
| Գրետե Ինգման | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հունիսի 17, 1938[1][2][2] Կոպենհագեն, Դանիա |
| Երկիր | Դանիա |
| Մահացել է | օգոստոսի 18, 1990[1][2][2] (52 տարեկան) Frederikssund, Frederiksborg County, Դանիա |
| Ժանրեր | փոփ |
| Մասնագիտություն | երգչուհի |
| Գործիքներ | վոկալ |
| Ամուսին | Յորգեն Ինգման |
Գրետե Ինգման (դանիերեն՝ Grethe Ingmann, հունիսի 17, 1938[1][2][2], Կոպենհագեն, Դանիա - օգոստոսի 18, 1990[1][2][2], Frederikssund, Frederiksborg County, Դանիա), դանիացի երգչուհի է: «Grethe og Jørgen Ingmann» դուետի կազմում Եվրատեսիլ 1963 երգի մրցույթի հաղթող։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրետե Ինգմանն իր կարիերան սկսել է 17 տարեկանում, երբ ժամանակավորապես հանդես է եկել որպես «Malihini Hawaiians» փոփ քառյակի երգչուհի: Շուտով նա երգել է դանիացի կիթառահար Յորն Գրաունգարդի և նրա եռյակի հետ:
1955 թվականին նա հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ կիթառահար Յորգեն Ինգմանին։ Զույգն ամուսնացել է 1956 թվականին և հանդես է եկել «Grethe og Jørgen Ingmann» դուետով։ Նրանք միասին հաղթեցին Եվրատեսիլ 1963 երգի մրցույթում՝ ներկայացնելով Դանիան «Dansevise» (Պարային մեղեդի) ջազային վալսով՝ Օտտո Ֆրանկերի երաժշտությամբ և Սեյր Վոլմեր-Սյորենսենի խոսքերով[3][4]։ Դա մրցույթում դուետի առաջին հաղթանակն էր, ինչպես նաև առաջին սկանդինավյան հաղթողը:
1965 թվականին նա մասնակցել է գերմանական Շլագեր մրցույթին «Sommerwind» երգով։ 1966 թվականին Ջոնի Մերսերը գրել է երգի անգլերեն տարբերակը, որը երգել է Ֆրենկ Սինատրան։
Գրեթեն և Յորգեն Ինգմանը շարունակեցին իրենց երաժշտական կարիերան մինչեւ 1975 թվականը, երբ ամուսնալուծվեցին: Որպես սոլո երգչուհի, Գրետան մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթի Դանիայի մի քանի նախընտրական փուլի, սակայն անհաջող:1979 թվականին «Alt er skønt» երգով մասնակցել է «Dansk Melodi Grand Prix» մրցույթին Բյարն Լիլերի հետ, որը քվեարկության ավարտին հավասարեց առաջին տեղը, սակայն երկրորդ տեղը զբաղեցրեց[5]։
Զույգը նորից մուսնացել է 1980-ականներին: Գրեթը մահացել է քաղցկեղից 1990 թվականի օգոստոսի 18-ին, 52 տարեկան հասակում՝ դառնալով Եվրատեսիլի առաջին հաղթողը, ով մահացել է[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 7 8 Discogs(անգլերեն) — 2000.
- ↑ «Grethe Ingmann». denstoredanske.dk (դանիերեն). 2015. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Grethe Ingmann». gravsted.dk (դանիերեն). 2015. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «DANISH NATIONAL FINAL 1979». natfinals.50webs.com. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Hittebarn i musikken». information.dk (դանիերեն). 2003 թ․ փետրվարի 24. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գրետե Ինգման կատեգորիայում։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրետե Ինգման» հոդվածին։ |
| ||||||||||
