Գրետա Վիզենտալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրետա Վիզենտալ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 9, 1885(1885-12-09)[1] կամ դեկտեմբերի 9, 1886(1886-12-09)[2]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհունիսի 22, 1970(1970-06-22)[1][3]
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունդերասանուհի, բալետի պարող, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, պարուսույց և թատրոնի դերասանուհի
ԱշխատավայրՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Grete Wiesenthal Վիքիպահեստում

Գրետա Վիզենտալ (գերմ.՝ Grete Wiesenthal, դեկտեմբերի 9, 1885(1885-12-09)[1] կամ դեկտեմբերի 9, 1886(1886-12-09)[2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - հունիսի 22, 1970(1970-06-22)[1][3], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի պարուհի, դերասանուհի, խմբավար և մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրետա Վիզենտալը ծնվել է 1885 թվականին, Վիեննայում (Ավստրո-Հունգարիա)։ Տասը տարեկան հասակում ընդունվել է Վիեննայի պետական օպերային կից բալետի դպրոց, որտեղ սովորել է դասական բալետ։ 1901-1907 թվականներին հանդես է եկել որպես պարուհի, 1905 թվականին նշանակվել Վիեննայի արքունական օպերայի բալետի խմբավար։ 1907 թվականին «Համրը Պորտիչից» օպերայում խաղացել է գլխավոր դերը։ Չնայած իր նվաճումներին՝ Գրետան հեռացել է օպերայից։ 1908 թվականին նա իր երկու քույրերի՝ Էլզայի և Բերտայի հետ միասին միացել են պարի խմբին, որի համար ստեղծել են պարի նոր, յուրահատուկ ոճ։ Քույրերն իրենց նորամուտը ունեցան Կաբարե «Ֆլեդերմաուսում»՝ վալսի ազատ մեկնաբանությամբ։ Այնուհետև նրանք շրջայցերով հանդես են եկել Բեռլինում, Սանկտ Պետերբուրգում, Բուդապեշտում և Պրահայում։ Մաքս Ռայնհարդը նրանց հրավիրել է կատարելու Sumurun մնջախաղը։ Հետագայում նրանք երկար տարիներ աշխատել են միասին. Ռեյնհարդը բազմիցս հրավիրել է Գրետային, որպեսզի նա գլխավոր դերերը խաղա իր բեմադրություններում` Արիստոֆանի «Լիսիստրատում», Մոլիերի «Ազնվական քաղքենիներում», Շտրաուսի «Թռչող չղջիկներ» և այլն։

1910 թվականին Գրետան ամուսնացել է նկարիչ Էրվին Լանգի հետ։ 1912 թվականին նա դեր է ստացել Մաքս Ռայնհարդտի Արիադնան Նաքսոսում օպերայում։ Գրետան մեծ ժողովրդականություն է ձեռք բերել որպես վիեննական վալսի կատարող` համատեղելով դասական բալետը ժամանակակից պարերի հետ։ Պարել է նաև մի քանի համր ֆիլմերում։ Այնուհետև, 1912 թվականին, ստեղծել է իր պարային խումբը, իսկ 1917 թվականին Վիեննայում բացել պարի դպրոց։

1928 թվականին Գրետան պարել է Զալցբուրգի փառատոնի բացման ժամանակ։ 1930 թվականին նա իր բալետը բեմադրել է Վիեննայի պետական օպերայի բեմում։ 1930-1959 թվականներին աշխատել է որպես Զալցբուրգի փառատոնի խորեոգրաֆ և բեմադրել է «Իֆիգենիան Աֆլիդում»։ 1934-1952 թվականներին դասավանդել է Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի պարի ֆակուլտետում։ Գրետա Վիզենտալը գրել է Der Aufstieg («Ծագում») ինքնակենսագրականը[4]։

Բալետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ինֆանտայի ծննդյան օրը» մնջախաղ(1908)
  • «Մեղու» (1916)
  • «Անգործը Վիեննայում» (1930)

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Das fremde Mädchen (1913)
  • Die goldene Fliege (1914)
  • Erlkönigs Tochter (1914)
  • Kadra Sâfa (1914)
  • Der Traum des Künstlers (1919)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  4. La Grange, Gustav Mahler, Volume 3, Vienna: Triumph and Disillusion (1904-1907), p.620-625.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rudolf Huber-Wiesenthal: Die Schwestern Wiesenthal. 1934.
  • Ingeborg Prenner: Grete Wiesenthal. Die Begründerin eines neuen Tanzstils. Phil. Diss. Wien 1950.
  • Leonard M. Fiedler und Martin Lang (Hrsg.): Grete Wiesenthal. Die Schönheit der Sprache des Körpers im Tanz. Residenz Verlag, Salzburg und Wien 1985.
  • Andrea Amort: «Ich könnte mir eine moderne Tänzerin denken, die auf Krücken tanzt.» In: Fledermaus Kabarett 1907 bis 1913. Hrsg. von Michael Buhrs, Barbara Lesák u. Thomas Trabitsch. Christian Brandstätter Verlag, Wien 2007, S. 137—153.
  • Gabriele Brandstetter und Gunhild Oberzaucher-Schüller (Hrsg.): Mundart der Wiener Moderne. Der Tanz der Grete Wiesenthal. Kieser, München 2009.
  • Andrea Amort: Free Dance in Interwar Vienna. In: Interwar Vienna. Culture between Tradition and Modernity. Eds. Deborah Holmes and Lisa Silverman. New York, Camden House, 2009, p. 117—142.
  • Susanne Mundorf: Grete Wiesenthal: Renaissance einer Tanzform und Walzerschwünge.