Գրետա Վայսկոպֆ
| Գրետա Վայսկոպֆ | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 11, 1905[1][2][3][…] |
| Ծննդավայր | Զալցբուրգ, Ավստրիա[4][5][6] |
| Մահացել է | մարտի 15, 1966[1][2][3][…] (60 տարեկան) |
| Մահվան վայր | Զաալֆելդ, Kreis Saalfeld, Gera District, Արևելյան Գերմանիա[4][6] |
| Գերեզման | Ֆրիդրիխսֆելդի կենտրոնական գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և |
| Մասնագիտություն | մանկագիր, գրող, սցենարիստ և խմբագիր |
| Ամուսին | Franz Carl Weiskopf?[7] |
| Կուսակցություն | Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Association of Proletarian-Revolutionary Authors? և ԳԴՀ Արվեստների ակադեմիա |

Գրետա Վայսկոպֆ (գերմ.՝ Grete Weiskopf, ի ծնե՝ Մարգաետ Բերգեյմ (գերմ.՝ Margarete Bernheim), գրական անունը Ալեքս Վեդինգ (գերմ.՝ Alex Wedding), մայիսի 11, 1905[1][2][3][…], Զալցբուրգ, Ավստրիա[4][5][6] - մարտի 15, 1966[1][2][3][…], Զաալֆելդ, Kreis Saalfeld, Gera District, Արևելյան Գերմանիա[4][6]), գերմանացի մանկագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1925 թվականին Գրետա Բերնգեյմը գումար էր վաստակել որպես մեքենավարուհի-սղագրուհի, գրքերի վաճառողուհի և Բեռլինում բանկային ծառայող։ 1928 թվականին նա ամուսնացել է Պրահայի բնակիչ, գրող, կոմունիստի և պրոլետարական հեղափոխական գրողների միության անդամ Ֆրանց Կարլ Վայսկոպֆի հետ։ 1931 թվականին «Ալեքս Վեդինգ» կեղծանունով Malik-Verlag հրատարակչությունում լույս է տեսել նրա առաջին «Ede und Unku» մանկական գիրքը։ 1933 թվականին գիրքը ոչնչացվել է իշխանության եկած նացիստների կողմից, և նույն թվականին Վայսկոպֆերը մեկնել է Պրահա։ Այնտեղ Գրետա Վայսկոպֆը սկսել է հրատարակել Neue Deutsche Blätter ամսաթերթը, որի խմբագրությունում աշխատել են Օսկար Մարիա Գրաֆը, Աննա Զեգերսը և Վիլանդ Հերցֆելդեն։ 1939 թվականին զույգը տեղափոխվել է Փարիզ, իսկ այնտեղից՝ Նյու Յորք։
1949 թվականին նրանք վերադարձել են Պրահա, սակայն շուտով Վայսկոպֆի դիվանագիտական ծառայության հետ կապված խնդիրներով պայմանավորված՝ ստիպված տեղափոխվել են նախ Վաշինգտոն, այնուհետև՝ Ստոկհոլմ։ 1950-1952 թվականներին նրանք ապրել են Չինաստանում, որտեղ Վեդինգն աշխատել է որպես թարգմանիչ և թղթակից։ 1953 թվականից Վայսկոպֆերն ապրել է ՉԺՀ-ում՝ Բեռլինի Շտրաուսբերգերպլացի «Երեխաների տանը»։
ԳԴՀ-ում Վեդինգը երեխաների և պատանիների համար գրել է բազմաթիվ գրքեր, պատմվածքներ, ռեպորտաժներ և հոդվածներ, ինչպես նաև մասնակցել է երեխաների և պատանիների սոցիալիստական գրականության զարգացմանը։ Կազմակերպվել են նրա երեք գրքերի՝ «Ede und Unku»–ի, «Das Eismeer ruft»–ի և «Das große Abenteuer des Kaspar Schmeck»–ի էկրանավորումները։
1956 թվականին նա պարգևատրվել է Բեռլինի Գյոթեի մրցանակով։
1968 թվականից Բեռլինի գեղարվեստի ակադեմիան մանկական և պատանեկան գրականության բնագավառում նրան շնորհել է Ալեքս Վեդինգի գրական մրցանակ։
2011 թվականի հունվարի 27-ին Ֆրիդրիխշեյնում նացիզմի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ լույս է տեսել «Էդե և Ունկու ուղեվարձը» (Ede-und-Unku-Weg), որն անվանվել է Վեդինգի լավագույն գրքի հերոսների պատվին։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1931 թվական - Ede und Unku. — Berlin: Malik-Verlag
- 1936 թվական - Das Eismeer ruft. — London: Malik-Verlag, («Հյուսիսային ծովը կանչում է»)
- 1948 թվական - Die Fahne des Pfeiferhänsleins, (մանկական գիրք ֆրանսիացի քարոզիչ Հանս Բյոմի մասին)
- 1948 թվական - Söldner ohne Sold. Ein Roman für die Jugend, (1951 թվականի 2-րդ հրատարակությունից սկսած կոչվել է Das große Abenteuer des Kaspar Schmeck)
- 1952 թվական - Das eiserne Büffelchen, («Երկաթե գոմշուկը»)
- 1961 թվական - Die Drachenbraut. Chinesische Volksmärchen
- 1963 թվական - Hubert, das Flusspferd. — Berlin: Kinderbuchverlag
- 1965 թվական - Im Schatten des Baobab. Märchen und Fabeln aus Afrika. — Berlin: Alfred Holz Verlag
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1961 թվական - Ledové moře volá («Սառցե ծովը կանչում է», Չեխոսլովակիայի սոցիալիստական հանրապետություն, ռեժիսոր Հանուշ Բուրգեր)
- 1981 թվական - Als Unku Edes Freundin war (ԳԴՀ)
- 1982 թվական - Das große Abenteuer des Kaspar Schmeck (ԳԴՀ)
- 1984 թվական - Das Eismeer ruft (ԳԴՀ)
Սցենարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1957 թվական - Lissy (Կոնրադ Վոլֆի հետ միասին, ԳԴՀ)
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Blumesberger S. Handbuch der österreichischen Kinder- und Jugendbuchautorinnen (գերմ.) — 2014. — Vol. 2. — S. 1219—1227. — ISBN 978-3-205-78552-1
- 1 2 Wall R. Verbrannt, verboten, vergessen (գերմ.): kleines Lexikon deutschsprachiger Schriftstellerinnen 1933 bis 1945 — 2 — Kn: Pahl-Rugenstein Verlag, 1989. — S. 202—204. — ISBN 978-3-7609-1310-0
- 1 2 3 4 Blumesberger S. Datenbank Kinder- und Jugendliteraturforschung
- ↑ http://www.bundesstiftung-aufarbeitung.de/wer-war-wer-in-der-ddr-%2363%3B-1424.html?ID=3712
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Blumesberger, Susanne; Seibert, Ernst. Alex Wedding (1905—1966) und die proletarische Kinder- und Jugendliteratur. — Wien: Praesens Verlag, 2007. — ISBN 3-7069-0363-6.
- Fernengel, Astrid. Kinderliteratur im Exil. — Marburg: Tectum, 2008; Diss. TU Berlin 2006.
- Schreibe, Hermine. Alex Weddings künstlerischer und literaturtheoretischer Beitrag zur Entwicklung der sozialistischen deutschen Kinderliteratur. — Berlin: DDR-Zentrum für Kinderliteratur, 1976 (= Schriftenreihe zur Kinderliteratur; 2).
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրետա Վայսկոպֆ» հոդվածին։ |
| ||||||||||||||||